Armenian

Ինչպես դիմել Էլ. ստորագրության համար

Այսօր աշխարհում ավելի ու ավելի մեծ թվով ընկերություններ են կիրառում էլեկտրոնային ստորագրություններ, որն ապահովում է բարձր արտադրողականություն և արդյունավետություն` ծախսերի կրճատման, ներդրման արագ հետգնման, բարձր ապահովության, կեղծիքների և աղավաղումների  կրճատման միջոցով:

 

Էլեկտրոնային ստորագրությունը էլեկտրոնային թվային ձևով ներկայացված պայմանանշանների եզակի հաջորդականություն է, որը կցված է էլեկտրոնային փաստաթղթի հետ և օգտագործվում է ստորագրող անձին նույնականացնելու, ինչպես նաև էլեկտրոնային փաստաթուղթը կեղծիքներից ու աղավաղումներից պաշտպանելու համար:


Էլեկտրոնային ստորագրություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել անձնագրային բաժին և ձեռք բերել նույնականացման քարտ:

 

Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ, 2013թ. հունվարի 1-ից բոլոր գործատուները ձեռք են բերել նույնականացման քարտ և էլեկտրոնային ստորագրություն, որոնք կիրառվել են  էլեկտրոնային եղանակով եկամտային հարկի հաշվետվությունները  ներկայացնելու համար՝ համաձայն «Եկամտային հարկի մասին» նոր օրենքի:

Նույնականացման քարտի արժեքը հաստատված է 3000 դրամ, իսկ էլեկտրոնային ստորագրության տարեկան սպասարկումը՝ ևս 3000 դրամ:

Էլ. ստորագրության համար կարող եք տեղեկանալ www.ekeng.am կայքի պարբերական թարմացումների էջում:

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)