Armenian

Աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգը

 

Աշխատանքային կենսաթոշակը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

Կ=Հ + (Ս X Ա) X Գ 

որտեղ`

Կ-ն կենսաթոշակի ամսական գումարն է

Հ-ն` հիմնական կենսաթոշակի չափը

Ս-ն` աշխատանքային ստաժի տարիները

Ա-ն` աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը

Գ-ն` կենսաթոշակառուի անձնական գործակիցը

 

 

Կենսաթոշակառուի անձնական գործակիցը մինչև 25 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի մեկ տարվա համար սահմանվում է 0,04 (Գ=0,04 X Ս բանաձևով), իսկ 25 տարուց ավելի աշխատանքային ստաժի մեկ տարվա համար` 0,02: 25 տարուց ավելի աշխատանքային ստաժի առկայության դեպքում` Գ=1+0,02 X (Ս-25) Օրինակ, 40 տարվա ստաժի դեպքում Գ=1+0,02(40-25):

 

Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելիս հիմնական կենսաթոշակի չափը հաշվարկվում է`

1) առաջին խմբի համար` հիմնական կենսաթոշակի 140 տոկոսի չափով.

2) երկրորդ խմբի համար` հիմնական կենսաթոշակի 120 տոկոսի չափով.

3) երրորդ խմբի համար` հիմնական կենսաթոշակի 100 տոկոսի չափով:

 

2012թ. հունվարի 1-ից հիմնական կենսաթոշակը կազմում է 13000 դրամ, ապահովագրական ստաժի 1 տարվա արժեքը` 450 դրամ:

 

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենք (տե′ս Հոդված 9-ը և Հոդված 12-ը)


Մուտքագրեք աշխատանքային ստաժը 
Հաշմանդամության կարգ             
Կենսաթոշակառուի անձնական գործակիցը՝ տվյալ ստաժի համար՝ 
Կենսաթոշակ (դրամ)՝ 

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)