Armenian

Կենսաթոշակի հաշվիչ

Մուտքագրեք աշխատանքային ստաժը 
Հաշմանդամության կարգ             
Կենսաթոշակառուի անձնական գործակիցը՝ տվյալ ստաժի համար՝ 
Կենսաթոշակ (դրամ)՝ 

«ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՀԱՇՎԻՉ»-ը

հաշվարկում է 2015թ. հունվարի 1-ից ավելացված կենսաթոշակի չափով:


 

2015Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԻՔԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՉԱՓԻ ԱՎԵԼԱՑՈՒՄ

ՍՏԱԺԻ ՏԱՐԻ/ՆԵՐ 2013Թ. Կ/Թ-Ի ՉԱՓԸ 2014Թ. Կ/Թ-Ի ՉԱՓԸ 2015Թ. Կ/Թ-Ի ՉԱՓԸ

2015Թ. ԱՎԵԼԱՑՈՒՄԸ

2014Թ. ՆԿԱՏՄԱՄԲ %-ՆԵՐՈՎ

2015Թ. ԱՎԵԼԱՑՈՒՄԸ

2014Թ. ՆԿԱՏՄԱՄԲ` ԴՐԱՄՈՎ
0 13000 14000
 16000 14.3%  2000
 1 13018 14070
 16080 14.3%
2010
 2 13072 14280
16320
14.3% 2040
 3 13162  14630  16720 14.3%
2090
 4 13288  15120  17280 14.3%
2160
 5 13450 15750 18000
14.3%
2250
6 և ավել ստաժի տարիներ  

 


Աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգը

 

Մինչև 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի առկայության դեպքում աշխատանքային կենսաթոշակը հաշվարկվում է Կ=Հ + (Ս X Ա) X Գ բանաձևով, իսկ 10 տարուց ավելի աշխատանքային ստաժի առկայության դեպքում՝ Կ=Հ+ (10 X Ա+(Ս-10) X Ա1) X Գ բանաձևով,

 

որտեղ`

 

Կ-ն կենսաթոշակի ամսական գումարն է,

Հ-ն` հիմնական կենսաթոշակի չափը,

Ս-ն` աշխատանքային ստաժի տարիները,

Ա-ն` մինչև 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը,

Ա1-ը` 10 տարին գերազանցող աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը,

Գ-ն` կենսաթոշակառուի անձնական գործակիցը:

 

Կենսաթոշակառուի անձնական գործակիցը մինչև 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի մեկ տարվա համար սահմանվում է 0,1 (Գ=0,1 X Ս բանաձևով), 11-ից մինչև 40 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի մեկ տարվա համար` 0,01 (Գ=1+0,01 X (Ս-10) բանաձևով), 40 տարուց ավելի աշխատանքային ստաժի մեկ տարվա համար` 0,02 (Գ=1.3+0,02 X (Ս-40) բանաձևով):

 

Կենսաթոշակառուի անձնական գործակիցը չի կարող գերազանցել 2-ը:

 

Օրինակներ `

  9  տարվա ստաժի դեպքում` Գ=0,1 X 9,

11 տարվա ստաժի դեպքում` Գ=1+0,01 X (11-10),

41 տարվա ստաժի դեպքում` Գ=1.3+0,02(41-40):

 

Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակին տրվում է հավելում`

1) առաջին խմբի համար` հիմնական կենսաթոշակի 40 տոկոսի չափով.

2) երկրորդ խմբի համար` հիմնական կենսաթոշակի 20 տոկոսի չափով:

 

2015թ. հունվարի 1-ից հիմնական կենսաթոշակը կազմում է 16 000 դրամ, ապահովագրական ստաժի 1 տարվա արժեքը առաջին 10 տարվա (ներառյալ)  աշխատանքային ստաժի համար սահմանվել է 800 դրամ, 11-ից ավել յուրաքանչյուր աշխատանքային ստաժի համար` 500 դրամ:

 


 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)