Armenian

Թափուր պաշտոնի անվանում

 

Ամփոփ  վերլուծությունների և մոնիթորինգի վարչության մոնիթորինգի  բաժնի առաջատար մասնագետ   /ծածկագիր` 25/1-3.2-273/


1) իրականացնում է աշխատանքային ստաժում հաշվառվող ժամանակահատվածների՝ օրենսդրության համապատասխանության նկատմամբ մոնիթորինգ
2) ուսումնասիրում  է պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում առկա վճարումները և իրականացնում  դրանց՝ օրենսդրության պահանջներին համապատասխանության նկատմամբ մոնիթորինգ.
3) մասնակցում է կենսաթոշակների, ժամանակավոր անաշխատունակության նպաստների, պատվովճարի, պարգևավճարի և սոցիալական ապահովության այլ ծրագրերով նախատեսված դրամական վճարների  համար ներկայացված պահանջագրերի, կատարված ծախսերի, վճարման ծառայություն մատուցող կազմակերպությունների հետ կազմված փոխադարձ ակտերի արժանահավատության ուսումնասիրության աշխատանքներին:

 

Մրցույթը կկայանա 24.05.2017թ. ժամը 10:00-ին Ծառայության շենքում /ք. Երևան, Նալբանդյան 13/, հեռ. /060/ 654-036

 

 

Մալաթիա-Սեբաստիայի   սոցիալական ապահովության տարածքային  բաժնի գլխավոր մասնագետ   /ծածկագիր` 25/1-3.2-306/

 

1)    Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով քաղաքացիներին տրամադրում է խորհրդատվություն՝ Ծառայության կողմից նշանակվող կենսաթոշակների, նպաստների, պարգևավճարների և այլ դրամական վճարների (այսուհետ՝ կենսաթոշակ), ինչպես նաև զինվորական կենսաթոշակների իրավունք տվող պայմանների վերաբերյալ,
2)    Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով քաղաքացիներին տրամադրում է խորհրդատվություն՝ կենսաթոշակ նշանակելու, վերահաշվարկելու, ստանալու իրավունքը դադարեցնելու և վերականգնելու, վճարելը դադարեցնելու և վերսկսելու, տեսակը փոխելու, գործը տեղափոխելու, չվճարված գումարը վճարելու գործընթացում քաղաքացիների իրավունքների և պարտականությունների, դրանք իրականացնելու կարգի և պայմանների վերաբերյալ:

 

Մրցույթը կկայանա 26.05.2017թ. ժամը 10:00-ին Ծառայության շենքում /ք. Երևան, Նալբանդյան 13/, հեռ. /060/ 654-036

 

Թափուր պաշտոն զբաղեցնելու համար պահանջվում է

 

Դիմող ՀՀ քաղաքացիները Ծառայություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

 

ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր:

ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայացնում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:

 

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 03.05.2017թ.

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)