Armenian

Թափուր պաշտոնի անվանում

 

Կենսաթոշակային ապահովության,նպաստների և դրամական այլ վճարների վարչության  կենսաթոշակային ապահովության բաժնի առաջատար մասնագետ /ծածկագիր` 25/1-3.2-539/

 

Ծրագրային գործիքի միջոցով ինքնաշխատ եղանակով ուսումնասիրում է  տարածքային ստորաբաժանումների կողմից սպասարկվող՝ կենսաթոշակ նշանակելու, վերահաշվարկելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու և վերականգնելու, կենսաթոշակ վճարելը դադարեցնելու և վերսկսելու, կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակի գործը տեղափոխելու, չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու, կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման նպաստը վճարելու և այլ աշխատանքների` համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, արդյունքների մասին կազմում է տեղեկանքներ և ներկայացնում բաժնի պետին, քննարկում և վերլուծում է քաղաքացիների դիմումները, առաջարկությունները, և բողոքները, դրանց սահմանված կարգով ընթացք տալիս, Բաժնի պետի հանձնարարությամբ կատարում քաղաքացիների ընդունելություն, կատարում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից, քաղաքացիներից կենսաթոշակային ապահովության օրենսդրության կիրառման առնչությամբ ստացված հարցումների, բողոքների վերաբերյալ մասնագիտական եզրակացության նախապատրաստման աշխատանքներ:

 

Մրցույթը կկայանա 27.09.2016թ. ժամը 10:00-ին Ծառայության շենքում /ք. Երևան, Նալբանդյան 13/, հեռ. /060/ 654-036

 

Թափուր պաշտոն   զբաղեցնելու համար պահանջվում է

 Դիմող ՀՀ քաղաքացիները Ծառայություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

 

ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր:

ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայացնում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ իսկ արական սեռի անձինք ՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:

 

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 13.07.2016թ.

 

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)