Armenian

02.12.2016

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի մասնակցությամբ 2016 թվականի դեկտեմբերի 2-ին տեղի ունեցավ Հայաստանում երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար առցանց դիմելու համակարգի ներդրման շնորհանդեսը: Նոր համակարգի հնարավորությունները ներկայացրեց Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը: Համակարգի կիրառմամբ` առաջին և երկրորդ երեխայի համար տրամադրվող ծննդյան միանվագ նպաստը ստանալու համար քաղաքացիները կարող են դիմել առցանց. էլեկտրոնային փոստի հասցեն և  ընտրած գաղտնաբառը մուտքագրելուց հետո հնարավորություն կստանան մուտք գործել համակարգ և ներկայացնել պահանջվող տեղեկատվությունը։ Առցանց դիմումին կից փաստաթղթեր (էլեկտրոնային լուսապատճեններ) ներկայացնելու անհրաժեշտություն չկա:

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)