Armenian

05.06.2014

Կարգավորիչ գիլյոտինը Հայաստանում

2014թ. հունիսի 2-4-ը, ՀՀ կառավարության աշխատակազմի օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը՝ ԵԱՀԿ աջակցությամբ, Երևանում անցկացրեց գործարար միջավայրի կարգավորման ընթացակարգերի պարզեցման վերաբերյալ դասընթացների շարք՝ Հայաստանի նախարարությունների և պետական մարմինների քաղաքացիական ծառայողների համար:

Դասընթացի նպատակն էր խրախուսել Հայաստանի նախարարությունների ներգրավումն՝ ընթացակարգերի պարզեցմանն ուղղված «Կանոնակարգիչ գիլյոտին» ծրագրում:

«Կանոնակարգիչ գիլյոտինը» բազմաշերտ գործընթաց է, որը ներառում է շահագրգիռ կողմերի տարբեր խմբեր և ծրագրի նպատակը Հայաստանում  բարենպաստ տնտեսական կառավարմանը խթանելն է:

Դասընթացին մասնակցեցին նաև Ծառայության Իրավաբանական վարչության պետ Ա. Աղաբաբյանը, նույն վարչության պետի տեղակալ Հ. Աջամօղլյանը, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ն. Սարգսյանը:

 

ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայություն

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)