Armenian

12.11.2015

ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայությունը և «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և USAID/PRIP ծրագրի աջակցությամբ, կազմակերպել են սոցիալական ոլորտի հիմնախնդիրներին նվիրված միջազգային կենսաթոշակային ամենամյա չորրորդ համաժողովը՝ «Կենսաթոշակային և սոցիալական ապահովության արդիականացված համակարգեր. Լուծումներ և տեսլական» խորագրով:

Համաժողովին մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Կարեն Հիլիարդը, ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, ինչպես նաև ոլորտին առնչվող կազմակերպությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Համաժողովին հրավիրված էին նաև արտասահմանյան հյուրեր՝ սոցիալական ոլորտի 30 ներկայացուցիչներ՝ Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից և Վրաստանից:

Երկօրյա համաժողովի առաջին օրը ներայացվել են «Սոցիալական և կենսաթոշակային ապահովության համակարգերի դերը արդի մարտահրավերների համատեքստում» և «Տեղեկատվական  տեխնոլոգիաների դերը սոցիալական և կենսաթոշակային բարեփոխումների իրականացման գործում» թեմաների շուրջ ելույթներ, դրանց շրջանակներում ելույթ են ունեցել նաև արտասահմանյան մասնագետներ, ովքեր հնարավորություն տվեցին ծանոթանալ տարբեր երկրների փորձին:

Միջազգային համաժողովի երկրորդ օրվա օրակարգով ընդգրկված էին այցելություններ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն, «ՆՈՐՔ» տեղեկատվա-վերլուծական կենտրոն: Հյուրերը նաև շրջեցին Հայաստանի տեսարժան վայրերով:

 

 

2015թ. կենսաթոշակային չորրորդ տարեկան միջազգային համաժողովի օտարերկրյա ներկայացուցիչների ելույթները

 

Մոլդովայի Հանրապետության սոցիալական ապահովության ազգային դրամարկղի նախագահ Մարիա Բորտա -

Միջազգային համաձայնագրերը սոցիալական ապահովագրության ոլորտում- Մոլդովայի Հանրապետության փորձը:

Ուկրիաինայի կենսաթոշակային հիմնադրամի նախագահ Ալեքսեյ Զառուդնի -

Ուկրաինայի կենսաթոշակային համակարգի արդիականացումը. ուղղությունները, տեխնոլոգիաները, հեռանկարները

Բելառուսի Հանրապետության ազգաբնակչության սոցիալական պաշտպանության հիմնադրամի կառավարչի առաջին տեղակալ Վլադիմիր Գրիխուտիկ -

Կենսաթոշակային ապահովությունը Բելառուսի Հանրապետությունում:

ՌԴ ԿՀ ակտուարական հետազոտությունների կենտրոնի գիտական     ղեկավար Արկադի Սոլովյով -

Կենսաթոշակային բարեփոխումների զարգացման ակտուարական հիմնավորումները բյուջետային ճգնաժամի պայմաններում:

Ղազախստանի Հանրապետության Միասնական կուտակային կենսաթոշակային հիմնադրամ (ՄԿԿՀ) ԲԸ խորհրդի նախագահի առաջին տեղակալ Սաուլե Դյուսենովա -

Միասնական կուտակային կենսաթոշակային հիմնադրամի (ՄԿԿՀ ) դերը Ղազախստանի Հանրապետության կենսաթոշակային համակարգի արդիականացման գործում:

Վրաստանի սոցիալական սպասարկման գործակալության տնօրենի աշխատակազմի ղեկավար Նիկոլայ Չանադիրի -

Վրաստանի սոցիալական սպասարկման համակարգը․ մարտահրավերներ և տեսլական:

Ղրղզստանի Հանրապետության սոցիալական հիմնադրամի տեղեկատվական համակարգերի վարչության պետ Ուլուկ Սամիյբեկով -

IT տեխնոլոգիաների կիրառումը Ղրղզստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության համակարգում:

 



 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)