Armenian

02.02.2017

Պարգևատրվեցին սոցիալական ապահովության պետական ծառայության երկարամյա ծառայողները

Երևան, Փետրվարի 2, 2017թ.: Այսօր Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արտակ Ղազարյանը՝ Ծառայության աշխատակազմի երեք աշխատակցի հանձնեց խրախուսական պարգևներ.

Կենսաթոշակային ապահովության, նպաստների և դրամական այլ վճարների վարչության գլխավոր մասնագետներ Նաթելլա Բաղդասարյանը և Օլյա Ղազարյանը պարգևատրվեցին շնորհակալագրերով՝ երկարամյա ծառայության և արգասաբեր աշխատանքի համար, իսկ Ամփոփ վերլուծությունների և մոնիթորինգի վարչության գլխավոր մասնագետ Արմեն Աբրահամյանը՝ բարեխիղճ աշխատանքի համար: 

Ծառայության պետը և նրանց գործընկերները շնորհավորական խոսքով  Նաթելլա Բաղդասարյանին և Օլյա Ղազարյանին ճանապարհեցին վաստակած հանգստի՝ Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու կապակցությամբ:  

###

   

Նկարներում` Ծառայության պետ Ա. Ղազարյանը պարգևատրում է աշխատակիցներին

(ձախից աջ` Ն. Բաղդասարյան, Ա. Աբրահամյան և Օ. Ղազարյան)

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)