Armenian

                 

 

    06.02.2017

 

                        Մամլո հաղորդագրություն     

Հասցե`  ք. Երևան, 0010, Նալբանդյան 13 

Էլ փոստ`info@sif.am

Հեռ.` (060) 654 013 , (010) 52 15 94 

Մամլո քարտուղար` Արամայիս Շահբեկյան

Հեռ.` (060) 654 011 , (041) 51 14 11

Սոցիալական ապահովության պետական

ծառայության զինծառայող զավակ ունեցող աշխատակիցները խրախուսվեցին

բանակի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ

 

Երևան, Փետրվարի 6, 2017թ.: Այսօր Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արտակ Ղազարյանն ընդունեց  Ծառայության աշխատակազմի 17 աշխատակիցների, ում զավակները ծառայում են Հայոց բանակում։

Ծառայության պետ Ա. Ղազարյանը բոլոր ներկաներին շնորհավորեց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 25-ամյակի առիթով՝ ընդգծելով ազգ-բանակ գաղափարի իրագործման կարևորությունը մեր երկրի համար և այն, որ այդ գաղափարը պետք է արմատավորվի յուրաքանչյուր ընտանիքում։ Պարոն Ղազարյանը, կիսելով զինվորի ծնողի ապրումները, հանդես եկավ ոգեշնչող խոսքով՝ զինվոր որդիներին մաղթելով խաղաղ ծառայություն, ծնողներին՝ համբերություն։ Նա կարևորեց նաև բոլոր զինվորների ծնողների քաղաքացիական բարեխիղճ ծառայությունն իրենց աշխատատեղերում։

Վերջում սոցիալական ապահովության պետական ծառայության արհեստակցական կազմակերպության որոշմամբ զինվորի ծնող հանդիսացող բոլոր աշխատակիցներն արժանացան դրամական խրախուսման։

###

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)