Armenian

Հարց 1

Զոհված զինծառայողի՝ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող ընտանիքի անդամին պարգևավճար նշանակելու համար ի՞նչ  ժամկետներ են սահմանված:

Պատասխան 1

ՀՀ կառավարության 2011թ մայիսի5-ի 668-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածով սահմանված «Զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին տրվող ամենամսյա պարգևավճարի չափերը` ըստ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգի» 14-րդ կետի  1-5-րդ ենթակետերի  համաձայն` պարգևավճարը նշանակվում է  պարգևավճար նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ (կամ ծերության նպաստ, կամ հաշմանդամության նպաստ) նշանակելու դիմումի հետ ներկայացվելու դեպքում` կենսաթոշակ (կամ ծերության նպաստ, կամ հաշմանդամության նպաստ) նշանակելու օրվանից:Պարգևավճար նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ (կամ ծերության նպաստ, կամ հաշմանդամության նպաստ) նշանակելուց հետո ներկայացվելու դեպքում`

ա) կենսաթոշակի (կամ ծերության նպաստի) իրավունք տվող տարիքը լրանալու օրվանից, եթե պարգևավճարի իրավունքը ծագել է կենսաթոշակի (կամ ծերության նպաստի) իրավունք տվող տարիքը լրանալու հիմքով և պարգևավճար նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են կենսաթոշակի (կամ ծերության նպաստի) իրավունք տվող տարիքը լրանալու օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում,

բ) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչվելու կամ հաշմանդամության պատճառական կապը հաստատելու օրվանից, եթե պարգևավճարի իրավունքը ծագել է հաշմանդամ ճանաչվելու կամ հաշմանդամության պատճառական կապը հաստատելու հիմքով և պարգևավճար նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են հաշմանդամ ճանաչվելու կամ հաշմանդամության պատճառական կապը հաստատվելու օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում,

գ) սույն կարգի 3-րդ կետի 9-րդ ենթակետում, 5-րդ և 5.1-ին կետերում նշված դեպքերում` զինծառայողի զոհվելու (օրենքով սահմանված դեպքում` անհայտ կորելու) կամ մահանալու օրվանից (բայց ոչ շուտ, քան զինվորական կենսաթոշակ նշանակելու օրվանից), եթե պարգևավճար նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են զինծառայողի զոհվելու (օրենքով սահմանված դեպքում` անհայտ կորելու) կամ մահանալու օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում.

3) սույն կարգի 6-րդ կետում և 7-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում` պարգևավճար նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու օրվանից.

4) սույն կարգի 7-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքում` զինծառայողի զոհվելու (օրենքով սահմանված դեպքում` անհայտ կորելու) օրվանից, եթե պարգևավճար նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են զինծառայողի զոհվելու (օրենքով սահմանված դեպքում` անհայտ կորելու) օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում.

5) դիմելու օրվանից, եթե պարգևավճար նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են սույն կետի 1-4-րդ ենթակետերում սահմանված ժամկետներից հետո:

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)