Armenian

Կենսաթոշակային և սոցիալական հիմնադրամների միջազգային ասոցիացիա

Միջազգային կառույցների հետ համագործակցության սկիզբը դրվել է դեռևս 1992 թվականին, երբ Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդը ընդամենը մեկ տարվա պատմություն ուներ: ՀՀ կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդը 1992 թվականին որպես հիմնադիր անդամ անդամակցել է Կենսաթոշակային և սոցիալական հիմնադրամների միջազգային ասոցիացիային:

 

Այս կազմակերպությունը միավորում է ԱՊՀ և Բալթյան երկրների կենսաթոշակային և սոցիալական հիմնադրամներին։ Հիշյալ անդամ կառույցները պարբերաբար միմյանց միջև տեղեկատվություն են փոխանակում, տեղեկանում ասոցիացիային անդամակցող կազմակերպությունների երկրների կենսաթոշակային ոլորտում տեղի ունեցող գործընթացներին։ Անց են կացվում միջազգային կոնֆերանսներ, որոնց ընթացքում քննարկվում են կատարված աշխատանքները, դրանց արդյունավետությունն ու հետագա անելիքները:

 

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)