Armenian

18.04.2017

erkirmedia.am - «ԸՆԴԱՄԵՆԸ 3 ՔԱՅԼ, ԸՆԴԱՄԵՆԸ 10 ՕՐ ԵՎ ՆՊԱՍՏԻ ԳՈՒՄԱՐԸ ՁԵՐ ՀԱՇՎԻՆ Է»: Սոցիալական ապահովության պետական Ծառայությունը այսպիսի կարգախոսով քարոզարշավ է սկսել: Նպատակն է երեխա ունեցող ընտանիքներին տեղեկացնել առավել հարմար եւ նոր հնարավորություններով ծառայության մասին:

Համացանցից օգտվող երիտասարդ ծնողները կարող են անմիջապես գրանցվել՝ նշելով բանկային հաշվի համարը կամ նախընտրելի բանկը, առանց ծառայության տարածքային բաժիններում հերթեր գոյացնելու եւ 10 օրվա ընթացքում ստանալ երեխայի ծննդյան նպաստը: Գեթե բոլոր ծննդատներն աջակցել են քարոզարշավին եւ համակարգի մասին իրազեկող պաստառները տեղադրել ծննդատներում: Ծառայության աշխատակիցներին եւ կամավորներին թույլատրվել է հենց տեղում օգնել ծնողներին գրանցվել կայքում ու առցանց դիմումով ստանալ ծննդյան միանվագ նպաստը:

Քարոզարշավի արդյունքում փետրվար ամսվա համեմատ առցանց դիմումների թիվն աճել է ավելի քան11 անգամ: Այսպիսով՝ Ծառայությունը քայլեր է ձեռնարկում ինչպես որակի ու մատչելիության բարձրացման, այնպես էլ թաքնված տարատեսակ կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման ուղղությամբ. տեղեկացնում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)