Armenian

11.05.2017

yerkir.am - Ինչպես հաղորդում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքը, 2017 թվականի ապրիլին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «114» Թեժ գիծ ծառայության 

միջոցով ստացվել է 5409 զանգ:

 Ստացված զանգերից 1273-ը վերաբերել է կենսաթոշակին առնչվող ընդհանուր ճշգրտող տեղեկատվության ստացմանը, 539 զանգ ընտանիքի անապահովության, 243-ը՝ երեխայի խնամքի, 243-ը՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի, 595-ը՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի առցանց դիմումի ներկայացման, 123-ը՝ մայրության նպաստի տրամադրմանը: 112 զանգ ստացվել է կենսաթոշակի կուտակային բաղադրիչին վերաբերող հարցերին:

 Քաղաքացիները զանգահարել են նաև բժշկասոցիալական փորձաքննության (113), ավանդիփոխհատուցման (459) և ոլորտում առկա այլ հարցերին առնչվող տեղեկատվություն ստանալու համար:

 Ապրիլ ամսին ստացվել է 47 բողոք, որից 3–ը ուղղված է եղել Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին, 7-ը՝ Սոցիալական աջակցության տարածքային բաժիններին, իսկ 37-ը՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններին:

 Թեժ գիծ զանգահարած քաղաքացիների բարձրացրած հարցերի մոտ 90 տոկոսը տեղում լուծում է ստացել, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող մյուս հարցերին համապատասխան ընթացք է տրվել:

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)