Armenian

09.10.2017

haymedia.am - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության (ԱՍՀՆ ՍԱՊԾ) պետ Հովհաննես Սահակյանը հոկտեմբերի 6-ին շնորհակալագրեր է հանձնել տարածքային ստորաբաժանումների 10 աշխատակցի՝ շահառուների աշխատանքային ստաժի գույքագրումն արդյունավետ և բարեխիղճ իրականացնելու համար: Այս մասին տեղեկացրին ՍԱՊԾ հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Ծառայության պետի շնորհակալագրերին են արժանացել ՝

1.Մասիսի սոցիալական ապահովության տարածքային բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Հարությունյանը

2.Էջմիածնի սոցիալական ապահովության տարածքային բաժնի առաջատար մասնագետ Սոֆիա Չիլինգարյանը

3.Մարտունու սոցիալական ապահովության տարածքային բաժնի գլխավոր մասնագետ Ռեփսիմե Կնազյանը

4.Մարտունու սոցիալական ապահովության տարածքային բաժնի առաջատար մասնագետ Յուրիկ Պետրոսյանը

5.Կապանի սոցիալական ապահովության տարածքային բաժնի գլխավոր մասնագետ Սուսաննա Ֆրանգուլյանը

6.Մասիսի սոցիալական ապահովության տարածքային բաժնի գլխավոր մասնագետ Մարիամ Պողոսյանը

7.Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժնի առաջատար մասնագետ Ռուզաննա Հարությունյանը

8.Դավիթաշենի սոցիալական ապահովության տարածքային բաժնի ՏՏ սպասարկող մասնագետ Կարինե Սարգսյանը

9.Մալաթիա-Սեբաստիայի սոցիալական ապահովության տարածքային բաժնի առաջատար մասնագետ Գոհար Զաքարյանը

10.Մաշտոցի սոցիալական ապահովության տարածքային բաժնի առաջատար մասնագետ Սոնյա Գրիգորյանը:

Շնորհակալություն հայտնելով արդյունավետ աշխատանքի համար՝ Հովհաննես Սահակյանը շնորհավորել է պարգևատրվածներին՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ և աշխատանքային հաջողություններ»:

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)