Armenian

01.11.2011 / 210 էջ 2

hraparak.am - Կենսաթոշակների ու մեռյալ հոգիների գործով նախաքննությունը շարունակվում է: Մեղադրյալների քանակն ավելացել է ևս երկուսով. այժմ մեղադրանք է առաջարկվել 20 հոգու: Նրանց մեջ բացակայում է Սոցիալական պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի անունը:

Ինչպես հայտնեցին ոստիկանության լրատվության վարչությունից, բոլորն էլ Սոցիալական ապահովության ծառայության Երևանի տարածքային կառույցների աշխատակիցներ են: Մենք արդեն գրել ենք, որ, բացի սոցապծառայության աշխատակիցներից ու տարածքային կառույցների ղեկավարներից, մեղադրանք է առաջադրվել նաև «Հայփոստի» մեկ աշխատակցի և մի քանի թոշակառուների, որոնք թոշակներն ավելացնելու համար կաշառք են տվել:

Ինչպես նշել էինք, վիճակը համեմատաբար բարվոք է մարզերում, և, բացի Գյումրիի տարածքային կառույցի ղեկավարից, այլ ղեկավարներ չեն ազատվել աշխատանքից:

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)