Armenian

08.09.2017

iravaban.net - Երեխայի ծննդի միանվագ դրամական նպաստ ստանալու դիմում ներակայացնելու համար պետական մի քանի մարմիններ այցելելու փոխարեն այն հնարավոր կլինի լրացնել ՔԿԱԳ տարածքային բաժում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ նշելով, որ այս քայլը նպաստում է ռեսուրսների, ժամանակի և կոռուպցիոն ռիսկերի նվազմանը: «Երեխայի ծննդյան համար նպաստ ստանալու համարը անձը պարտավոր չէ մի քանի մարմինների ծառայությունից օգտվել, այլ պարզապես երեխայի ծնունը գրանցելիս պետք է գրանցի հաշվեհամարը և այդ ամենը կկատարվի ինքնաշխատ եղանակով: Այդ աշխատանքը շարունակվելու է, անընդհատ նոր ծառայություններ ենք մտցնելու, որոնք սպասարկվելու են մեկ պատուհանի սկզբունքով»,-նշեց նախարարը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի Արտեմ Ասատրյանի խոսքով՝ հաջորդ քայլը լինելու է մահվան պետական գրանցման ընթացքում թաղման նպաստ ստանալու դիմումների ընդունման գործընթացի էլեկտրոնացումը. «2018 թվականից արդեն անցում պետք է կատարենք երկրորդ և երրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը այս տարբերակով նշանակելու, ինչպես նաև ընտանեկան դրամագլուխը:Բոլոր այն խառայությունները, որոնք հնարավոր կլինի տրամադրել մեկ ձևաչափով և մեկ կանդառում, ապա դրանք քայլ առ քայլ իրականացվելու են»:

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)