Armenian

19.05.2017

news.am - Կառավարությունը մայիսի 18-ի նիստի ժամանակ ընդունեց տարեց մարդկանց սոցիալական պաշտպանության եւ ծերանալու հետեւանքների դեմ պայքարի մասին ռազմավարությունը:

Նիստի ժամանակ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը հայտարարեց, որ ռազմավարության նպատակն է տարեց մարդկանց խնամքի եւ նրանց շրջանում ակտիվ կենսակերպի աջակցության համար իրավական հիմքի բարելավումը:

Ծերերի խնամքի ծառայությունները կարելի է հանձնել նաեւ մասնավոր կազմակերպություններին, որոնք ահրաժեշտ որակ կունենան: «Նախատեսված են նաեւ մասնագիտական պատրաստման ծրագրեր, որպեսզի մեր տարեց համաքաղաքացիները իրենց աշխատանքային կյանքը երկարացնեն»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:

Բերված տվյալներով՝ 2016 թվականի հունվարի 1-ին Հայաստանում մշտապես բնակվում է մոտ 388 հազար տարեց մարդ՝ մշտական բնակչության մոտ 12,9 տոկոսը:

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)