Armenian

21.11.2017

ArmDay.am - Նոյեմբերի 21-ին Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանն իր պաշտոնավարման 100 օրվա առիթով հրավիրել էր մամուլի ասուլիս՝ ամփոփելու այս ընթացքում արված աշխատանքները և խոսելու առաջիկա ծրագրերի մասին: Ներկայացնելով կատարված աշխատանքները՝ Ծառայության պետն առանձնացրել է 4 հիմնական ծրագրեր, որոնց արդյունավետ իրականացումն առաջնահերթ է Սոցիալական ապահովության պետական ծառայության համար:
Ինչ է արվել
1. Քաղաքացիներին մատուցվող ծառայությունների մատչելիության ապահովում
ՔԿԱԳ-ի մարմինների հետ ծննդյան ակտերի և ծնողական իրավունքներից զրկելու (վերականգնելու), կենսաթոշակառուի մահվան վերաբերյալ տեղեկատվության փոխանակությունն ու ստացված տեղեկատվության կիրառությունն ապահովող ենթահամակարգի մշակում և ներդրում:

Սոցիալական ապահովության պետական ծառայության և ՀՀ արդարադատության նախարարության էլեկտրոնային համակարգերի համակցումը քաղաքացուն հնարավորություն է ընձեռելու առաջին և երկրորդ երեխաների ծնունդը ՔԿԱԳ տարածքային մարմնում գրանցել, լրացնել նաև երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու մասին դիմումը՝ առցանց համակարգով:
Դիմողն ինքն է որոշելու ինչ եղանակով և որտեղից ստանալ նպաստը:
Նույն ծրագիրը հունվարի 1-ից տարածվելու է երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստի, ինչպես նաև մահվան պետական գրանցման ընթացքում թաղման նպաստ ստանալու դիմումների ընդունման գործընթացի վրա:
Էլեկտրոնային համակարգերի համակցումը հանգեցնելու է վարչարարության և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որակի նկատմամբ քաղաքացիների գոհունակության բարձրացմանը, ինչպես նաև ժամանակի խնայողությանը:
Հարկ ենք համարում նշել, որ 21.000 քաղաքացի առաջին և երկրորդ երեխայի միանվագ նպաստի դիմումը լրացրել է առցանց տարբերակով:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության համակարգերի զինծառայողներին (նրանց հավասարեցված անձանց) և նրանց ընտանիքների անդամներին կենսաթոշակ և պարգևավճար նշանակելու (վերահաշվարկելու) և վճարումն ապահովելու գործառույթը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի միջոցով իրականացնելու նպատակով պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի («Էլեկտրոնային կենսաթոշակի տեղեկատվական համակարգի) լրամշակում:
Այս համակարգի ներդրումը ապահովելու է զինվորական կենսաթոշակների նշանակումը (չափը հաշվարկելը՝ ըստ տեսակների),
Զինվորական կենսաթոշակի իրավունքն որոշելու և Զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող զինվորական ծառայության ստաժը հաշվարկելը (հաշվառելը),
Զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձանց տրվող պարգևավճարների նշանակումը,
Կենսաթոշակ և պարգևավճար ստանալու իրավունքը դադարեցնելը և վերսկսելը այն դեպքերում, երբ դա կիրառելի է բացառապես զինվորական կենսաթոշակի համար
Վճարման ցուցակները ձևավորելը,
Վճարման ցուցակների հիման վրա անհրաժեշտ ֆինանսական միջոցների հայտ-պահանջագիրը ձևավորելը,
Անհրաժեշտ հաշվետվությունների ձևավորումը և այլն։
3. ՀՀ ԱՍՀՆ ՍԱՊԾ իրականացնում է աշխատանքային գրքույկների հաշվառում և աշխատանքային գրքույկներում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու աշխատանքները:
Գործատուն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով 2017 թվականի հունվարի 1-ից հետո՝ երկու տարվա ընթացքում, իր մոտ վարվող աշխատանքային գրքույկները հանձնում է լիազոր մարմնին, աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու նպատակով, ապա վերադարձնում է աշխատողներին:
Սույն թվականի օգոստոսի 9-ից մինչ այսօր առանձնացվել է 100 և ավելի աշխատող կազմակերպությունների ցանկը և համապատասխան հանձնարարական է տրվել Ծառայության տարածքային ստորաբաժանումներին՝ կազմակերպություններից աշխատանքային գրքույկները ՀՀ կառավարության 18.08.2016թ. N 882-Ն որոշմամբ սահմանված կարգով ընդունելու, դրանց տեսաներածումն (սկանավորումն) ապահովող ընկերությանը փոխանցելու և կազմակերպություններին վերադարձնելու նպատակով:
4. Գործատուի վերաբերյալ տեղեկատվությունը հաշվառելու և աշխատանքային ստաժը հաշվարկելու ընթացակարգերը կատարելագործելու ենթահամակարգ
Առանձնացվել և մշակվել են Ծառայությունում առկա բոլոր այն անհրաժեշտ տվյալները, որոնց հիման վրա համակարգը պետք է կայացնի որոշում ստաժների իրավաչափության վերաբերյալ:
Անձանց աշխատանքային գործունեության ժամանակահատվածներում հնարավոր ոչ հավաստի աշխատանքային ստաժերի հետ կապված խնդիրը Ծառայության պետի հրամանով Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային, ստորաբաժանումների ղեկավարները, և 11 աշխատակիցները խիստ պատասխանատվություն են կրելու ստաժերի գույքագրմանը կամ 2017թ. հունվարի մեկից հետո դիմումների հիման վրա ներկայացված ստաժերին վերաբերող տեղեկատվությունը համակարգ չմուտքագրելու, ոչ ամբողջական մուտքագրելու, ոչ հավաստի տվյալներ մուտքագրելու, ինչպես նաև ստաժը հաստատող փաստաթղթերում և համակարգում առկա տեղեկատվության ցանկացած անհամապատասխանության համար:
Արդյունքում չհիմնավորված փաստաթղթերով աշխատանքային ստաժի նվազեցմանն ուղղված աշխատանքների արդյունքում 2017 թվականի օգոստոս –հոկտեմբեր ամիսներին Ծառայության ամփոփ վերլուծությունների և մոնիթորինգի վարչության կողմից գործատուների մոտ կատարվել են ստուգումներ, որի արդյունքում 300 կենսաթոշակառուների մասով նվազեցվել է մոտ 3000 տարի ստաժ:

Բարեփոխումների այս կարևոր փուլում մինչև սույն թվականի դեկտեմբերի 1-ը նախատեսվում է «Էլ.կենսաթոշակ» տեղեկատվական համակարգը ներդնել նաև Արցախի Հանրապետությունում: Հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների ցուցակները ձևավորվել են երկու համակարգերով և հայտնաբերված առկա տարբերությունները լրամշակման փուլում են: 2018 թվականի հունվարի 1-ից վճարման գործառույթը կիրականացվի բացառապես «Էլ.կենսաթոշակ» տեղեկատվական համակարգի միջոցով:

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)