Armenian

26.06.2017

pastinfo.am - Հայաստանի կառավարությունը փոփոխություններ և լրացումներ կատարեց նախկինում ընդունված որոշումներից մեկում՝ պայմանավորված ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 2016թ. դեկտեմբերի 16-ի ՀՕ-223-Ն oրենքի ընդունմամբ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հունիսի 23-ի նիստում նշեց, որ նախագծով, վերը նշված օրենքին համապատասխան, սահմանվել է, որ օտարերկրյա քաղաքացի շահառուի մայրության նպաստ նշանակվում է, եթե նա հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ առնվազն երեք տարի (36 ամիս) անընդմեջ հաշվառված է ՀՀ բնակության վայրի հասցեով: Այլ շահառուների դեպքում պահանջվում է միայն ՀՀ հասցեով հաշվառվելը:

«Նախագծով հստակեցվել են նաև Արցախի Հանրապետության բժշկական կազմակերպությունում նախածննդյան հսկողության կանգնած կամ ծննդաբերած շահառուի` մայրության նպաստի իրավունքն իրացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը (Արցախի Հանրապետության բժշկական կազմակերպության տված ծննդօգնության պետական հավաստագիրը կամ դրա պատճենը, եթե դիմումը ներկայացվել է երեխայի ծնվելուց հետո):

Ընդ որում, այս դեպքում մայրության նպաստ նշանակվում է, եթե շահառուին Արցախի Հանրապետությունում մայրության նպաստ չի նշանակվել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նախարարը: Հստակեցվել են նաև տարածքային բաժնի կողմից մայրության նպաստ նշանակելը մերժելու հիմքերը:

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)