Armenian

14.11.2017

news.am - Աշխատանքիև սոցիալական հարցերի նախարարությունը մշտադիտարկում է իրականացնում սոցիալապես անապահով ընտանիքներին նպաստներ վճարելիս խախտումները բացահայտելու համար, արձագանքում է յուրաքանչյուր  բողոքի։ Այս մասին նոյեմբերի 14-ին խորհրդարանում ասել է գերատեսչության ղեկավար Արտեմ Ասատրյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փքաշինյանի հարցին, թե ինչպես է նախարարությունը վերահսկում այդ պրոցեսը։

Փաշինյանը նշեց, որ քաղաքացիները բողոքում են, որ սոցիալական ծառայություններում կիրառվում է այսպես կոչված «ատկատի» սխեման՝ նպաստառու ընտանիքից պահանջելով 2-3 ամսվա նպաստը։

«Այո, մենք քաղաքացիներից նման ահազանգեր ստացել ենք։ Դրանցից յուրաքանչյուրով զբաղվել ենք, այցելել դեպքի վայր՝ ավելի ամբողջական տեղեկություն ստանալու համար։ Եթե բողոքները  հաստատվել են, մենք դրանք փոխանցել ենք իրավապահ մարմիններին։ Բայց որպես կանոն, քաղաքացիներն իրենք հետո չեն հաստատում իրենց գրավոր դիմումն այն մասին, որ իրենք կոնկրետ աշխատակցի հետ նման գումարային հարցեր են ունեցել։ Այս առումով մեր հնարավորությունները շատ սահմանափակ են»,– ասել է նախարարը։

Սակայն նախարարը նշեց, որ գործընթացի թափանցիկության համար գերատեսչությունում արդեն գործադրվել են բազմաթիվ տեղեկատվական համակարգեր, որոնք թույլ են տալիս օնլայն ռեժիմով դիմումներ ստանալ քաղաքացիներից, որպեսզի հնարավորինս կրճատեն քաղաքացուև սոցաշխատղների միջեւ շփումը։ 

Միաժամանակ նախարարը հավելեց, որ սոցիալական աշխատանքը ենթադրում է գնահատել դիմող քաղաքացիների անգործունակությունը, անցկացնել սոցիալ–հոգեբանական աշխատանքներև խորհրդատվություններ, ուստի քաղաքացուև սոցաշխատողի միջեւ շփումը լիովին բացառել չի հաջողվի։

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)