Armenian

19.04.2017

slaq.am - Ապրիլի 18-ին ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանի մասնակցությամբ տեղի է ունեցել կենսաթոշակային բարեփոխումների իրականացման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի հերթական նիստը:

Նիստի ընթացքում քննարկվել են կենսաթոշակային բարեփոխումների հետագա ընթացքի հետ կապված առաջարկները, բնակչության շրջանում այդ բարեփոխումների իրազեկվածության աստիճանի բարձրացման նպատակով շահագրգիռ մարմինների կողմից կատարման ենթակա աշխատանքների համակարգման և դրա արդյունավետության բարձրացման ուղիները:

Նախարարի տեղակալ Կարեն Թամազյանն ընդգծել է նիստի կարևորությունը և նշել, որ նման քննարկումների միջոցով հնարավոր կլինի վերհանել առկա խնդիրները և տալ դրանց պատշաճ լուծումներ:

Աշխատանքային խմբի կողմից ներկայացվել է կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում առկա խնդիրների լուծման ուղղությամբ գործողությունների պլանը. անդրադարձել են նաև կենսաթոշակային համակարգի ընթացիկ հարցերին:

Քննարկումն ավարտվել է մասնակիցների ներկայացրած առաջարկների ու դիտողությունների ամփոփմամբ, և պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկումների հետագա ընթացքի վերաբերյալ:

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)