Armenian

iravaban.net - 2017 թվականի օգոստոսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «114» Թեժ գիծ ծառայության միջոցով ստացվել է 6724 զանգ: Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Ստացված զանգերից 1695-ը վերաբերել է կենսաթոշակին առնչվող ընդհանուր ճշգրտող տեղեկատվության ստացմանը: 1236 զանգ ընտանիքի անապահովության, 318-ը՝ երեխայի խնամքի, 246-ը՝ երեխայի ծննդյան միանվագի, 770-ը՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի առցանց դիմումի ներկայացման, 210-ը՝ մայրության նպաստի վերաբերյալ: 126 զանգ ստացվել է կենսաթոշակի կուտակային բաղադրիչին վերաբերող հարցերով: Քաղաքացիները զանգահարել են նաև բժշկասոցիալական փորձաքննության (157), ավանդի փոխհատուցման (480) և ոլորտում առկա այլ հարցերին առնչվող տեղեկատվություն ստանալու համար: Օգոստոս ամսին ստացվել է 55 բողոք, որից 2–ը ուղղված է եղել Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին, 6-ը՝ Սոցիալական աջակցության տարածքային բաժիններին, իսկ 47-ը՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններին: Թեժ գիծ զանգահարած քաղաքացիների բարձրացրած հարցերի մոտ 90 տոկոսը տեղում լուծում է ստացել, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող մյուս հարցերին համապատասխան ընթացք է տրվել:

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)