Armenian

                                        

01.03.2017

 

                        Մամլո հաղորդագրություն     

Հասցե`  ք. Երևան, 0010, Նալբանդյան 13 

Էլ փոստ`info@sif.am

Հեռ.` (060) 654 013 , (010) 52 15 94 

Մամլո քարտուղար` Արամայիս Շահբեկյան

Հեռ.` (060) 654 011 , (041) 51 14 11

 Սոցիալական ապահովության Ճամբարակի տարածքային բաժինն արժանացավ ԱՄՆ դեսպանատան մրցանակի


Երևան, փետրվարի 28, 2017թ.: ԱՄՆ պետքարտուղարության հասարակայնության հետ կապերի գրասենյակի աջակցությամբ իրականացված «Հաշմանդամություն ունեցող անձանց ներառման հնարավորությունների խթանում և մասնակցության ընդլայնում»  ծրագրի շրջանակներում 2017թ․ փետրվարի 28-ին կազմակերպվել էր մրցանակաբաշխություն «Մատչելի վայրեր» անվանմամբ: Միջոցառման նպատակն էր խրախուսել մատչելի ենթակառուցվածքներ և ծառայություններ ունեցող կազմակերպություններին և հանրայնացնել մատչելի վայրերի մասին տեղեկատվությունը։

Մրցանակաբաշխության «Մատչելի պետական սոցիալական ծառայություն» անվանակարգում ներկայացված սոցիալական մի շարք ծառայությունների շարքում հաղթող է ճանաչվել Սոցիալական ապահովության պետական ծառայության Ճամբարակի տարածքային բաժինը:

«Սոցիալական ապահովության պետական ծառայության և իմ անունից  շնորհակալություն եմ հայտնում մրցանակի համար։ Ես համարում եմ, որ այն ոչ միայն մեր աշխատանքի գնահատական է, այլ նաև լրացուցիչ պատասխանատվություն, ինչը մեզ պարտավորեցնում է անել ավելին և լինել հետևողական՝ ոչ միայն մեր, այլ սոցիալական ապահովության պետական ծառայության մնացած բոլոր տարածքային կենտրոններում շահառուների սպասարկման որակը և պայմանները բարելավելու ուղղությամբ»,- նշեց Սոցիալական ապահովության պետական ծառայության Ճամբարակի տարածքային բաժնի պետ Վախթանգ Բաբայանը: Վերջինիս մրցանակը հանձնեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մշակութային կցորդ  Դիանա Սիթը։

Միջոցառմանը մասնակցում էր նաև սոցիալական ապահովության պետական ծառայության ղեկավար Արտակ Ղազարյանը։


###

 

Սոցիալական ապահովության Ճամբարակի տարածքային բաժինն արժանացավ ԱՄՆ դեսպանատան մրցանակի

 

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)