07.04.2017
Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Ա. Ղազարյանի շնորհավորանքը
Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման և մայրության ու գեղեցկության տոնի առիթով
Սիրելի կանայք և աղջիկներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ բոլորիդ և ձեզ շրջապատող կանանց և աղջիկներին մեր այս հրաշալի ազգային և ավանդական տոնի առիթով։ Ձեր բոլորի ընտանիքներին ցանկանում եմ սեր, բարեկեցություն և անհամար երջանիկ պահեր և օրեր։
Առանձնահատուկ շնորհավորում եմ նրանց, ովքեր վայելում են մայր լինելու երջանիկ զգացումը։
Այսօր մենք նշում ենք նաև Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը։
Թո՛ղ աստվածային օրհնությունը հարատև լինի հայ ընտանիքներում, և թո՛ղ Աստված Իր Ամենակարող Աջի հովանու ներքո պահի բոլոր մայրերին և զավակներին։
Կրկին անգամ շնորհավորում եմ բոլորիդ։
Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Ա. Ղազարյան