Armenian

                                  
                 

02.05.2017

 

                        Մամլո հաղորդագրություն

  

 

 

Հասցե`  ք. Երևան, 0010, Նալբանդյան 13 

Էլ փոստ`info@sif.am

Հեռ.` (060) 654 013 , (010) 52 15 94 

Մամլո քարտուղար` Արամայիս Շահբեկյան

Հեռ.` (060) 654 011 , (041) 51 14 11

Աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացն առաջիկայում կմեկնարկի

 

Երևան, 2017թ. Ապրիլի 18: 2017թ. հունվարի մեկից աշխատանքային գրքույկները դուրս են եկել գործածությունից:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը միջոցներ է ձեռնարկել անհատ քաղաքացիների և գործատուների մոտ գտնվող աշխատանքային գրքույկների թվայնացումն ապահովելու և պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու ուղղությամբ:

ՀՀ Կառավարության համապատասխան որոշումների հիման վրա առաջիկայում կմեկնարկի բուն թվայնացման գործընթացը:

 

Գործատուներին վստահեցնում ենք, որ նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են և անհանգստանալու որևէ առիթ չկա: Մինչ համապատասխան աշխատանքային գրքույկների ներկայացումը, Ծառայությունն իր տարածքային ստորաբաժանումների միջոցով կապ կհաստատի յուրաքանչյուր գործատուի հետ՝ ընթացքը սահուն ապահովելու նպատակով:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ  գործատուները, մինչև իրենց մոտ վարվող աշխատանքային գրքույկները  Ծառայության  տարածքային բաժին ներկայացնելը, աշխատանքային գրքույկում  լրացված վերջին էջից  հետո պետք է նշեն աշխատանքային գրքույկի  լրացված բոլոր էջերի թիվը  և ստորագրեն (կնիքի առկայության դեպքում՝ նաև կնքեն)՝ նշելով ստորագրողի և կնքողի զբաղեցրած պաշտոնը, անունը և ազգանունը (ՀՀ Կառավարության որոշում 18.08.2016 N 882-Ն):

Թվայնացման արդյունքում էապես կբարելավվի կենսաթոշակային և սոցիալական այլ ծառայությունների որակն ու հասցեականությունը, ինչպես նաև կնվազեն առկա բազմաթիվ ռիսկեր, այդ թվում՝ կոռուպցիոն:  

 

###


Աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացն առաջիկայում կմեկնարկի

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)