Armenian

                       

08.11.2017

 

                          Մամլո հաղորդագրություն   

Հասցե`  ք. Երևան, 0010, Նալբանդյան 13

Էլ փոստ`info@sif.am

Հեռ.` (060) 654 013, (010) 52 15 94

Մամլո քարտուղար` Տաթևիկ Խաչատրյան

Հեռ.` (060) 654 011

Հասարակայնության հետ

կապերի բաժնի պետ՝ Նոնա Սարգսյան

Հեռ.` (060) 654 020, (095) 51 14 17


Շնորհակալագրերի հանձնում Սոցիալական ապահովության պետական ծառայությունում


ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը նոյեմբերի 8-ին երկարամյա ծառայության և արգասաբեր աշխատանքի համար շնորհակալագրեր է հանձնել Ծառայության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների տարիքային կենսաթոշակի անցած աշխատակիցներին:

Պարգևատրվողների ցանկում էին այն աշխատակիցները, ովքեր 2015, 2016 և 2017 թվականներին «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու կապակցությամբ անցել են վաստակած հանգստի:

Սոցիալական ապահովության ծառայության պետի շնորհակալագրերին են արժանացել՝

  1. Սպիտակի սոցիալական ապահովության տարածքային բաժնի առաջատար մասնագետ Գոհար Աֆրիկյանը
  2. Ապարանի սոցիալական ապահովության տարածքային բաժնի  գլխավոր  մասնագետ Ասյա Ղազարյանը
  3. ՍԱՊԾ աշխատակազմի  տեղեկատվական տեխնոլոգիաների սպասարկող մասնագետ  Նաթելլա Բաղդասարյանը
  4. ՍԱՊԾ աշխատակազմի  Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչություն աշխատակից  Շողիկ Ավագյանը
  5. Մալաթիա-Սեբաստիա սոցիալական ապահովության տարածքային բաժնի  աշխատակից Հռիփսիմե Մկրտչյանը
  6. Թումանյանի սոցիալական ապահովության տարածքային բաժնի  աշխատակից Նվարդ Ծատինյանը
  7. ՍԱՊԾ աշխատակազմի  կենսաթոշակային ապահովության, նպաստների և դրամական այլ վճարների վարչության աշխատակից  Օլյա Ղազարյանը
  8. Տրվում է ՀՀ ԱՍՀՆ ՍԱՊԾ աշխատակազմի  Ֆինանսական բաժին աշխատակից Մարգո Մուրադյանը
  9. ՍԱՊԾ աշխատակազմի  տնտեսագիտական բաժնի աշխատակից Գրիշա Հովհաննիսյանը
  10. Գորիսի սոցիալական ապահովության տարածքային բաժնի աշխատակից Սուդարիկ Ջհանգիրյանը
  11. Սպիտակի սոցիալական ապահովության տարածքային բաժնի աշխատակից Նինա Ազիզյանը
  12.   ՍԱՊԾ աշխատակազմի  կենսաթոշակային ապահովության, նպաստների և դրամական այլ վճարների վարչության կենսաթոշակային ապահովության բաժին պետ  Վաչագան Երիցյանը

Շնորհավորելով պարգևատրվածներին՝ Հովհաննես Սահակյանը բարձր է գնահատել տարիների ընթացքում նրանց անմնացորդ նվիրումը Ծառայության կայացման և զարգացման գործում: Ծառայության պետը պարգևատրվածներին մաղթել է քաջառողջություն, երկար տարների կյանք և բարեկեցություն:

Շնորհակալագրերի հանձնում Սոցիալական ապահովության պետական ծառայությունում

 

 


 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)