![]() |
|
04.11.2017
Մամլո հաղորդագրություն |
Հասցե` ք. Երևան, 0010, Նալբանդյան 13 Էլ փոստ`info@sif.am Հեռ.` (060) 654 013, (010) 52 15 94 Մամլո քարտուղար` Տաթևիկ Խաչատրյան Հեռ.` (060) 654 011 Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ՝ Նոնա Սարգսյան Հեռ.` (060) 654 020, (095) 51 14 17 |
Այսօր պատեհ առիթ է ևս մեկ անգամ կարևորելու և արժևորելու սոցիալական աշխատողի առաքելությունն ու դերը մեր կյանքում, քանզի նրանց խնամքի ու հոգածության կարիքն ունեն Մեծ հայրենականի ու Արցախյան պատերազմի վետերանները, զոհվածների ընտանիքները, հաշմանդամություն ունեցող անձինք, ծնողազուրկներն ու բազմազավակ ընտանիքները, տարեցներն ու պարզապես աջակցության կարիք ունեցող մարդիկ։ Սիրելի՜ սոցիալական աշխատողներ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի անունից սիրով շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական տոնի կապակցությամբ, և ցանկանում, որպեսզի բարությունը, ազնվությունն ու լավատեսությունը լինեն մեր մշտական ուղեկիցները: Շնորհակալություն այն ժամանակի համար, որ անշահախնդրորեն նվիրում եք ձեր աշխատանքին, քանզի դուք եք Ծառայության հաջողությունները կերտողները և ծառացած դժվարությունները հաղթահարելու աջակիցները: Շնորհավորելով տոնական այս օրվա առթիվ՝ մաղթում եմ Ձեզ, քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և թող որ հոգատարությունը, մարդկանց նեցուկ լինելու, նրանց ապրումները կիսելու ձեր կարողությունը երբեք չլքեն ձեզ:
|
Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանի շնորհավորական ուղերձը Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ