Armenian

                 
   
 

23.03.2017

 

                        Մամլո հաղորդագրություն

  

  

 

Հասցե`  ք. Երևան, 0010, Նալբանդյան 13 

Էլ փոստ`info@sif.am

Հեռ.` (060) 654 013 , (010) 52 15 94 

Մամլո քարտուղար` Արամայիս Շահբեկյան

Հեռ.` (060) 654 011 , (041) 51 14 11

 

2017թ.-ին ևս ընտանեկան դրամագլուխը կարելի է տնօրինել ամսական առավելագույնը 25000 դրամի չափով  

 

2017թ.-ին ևս ընտանեկան դրամագլուխը կարելի է տնօրինել ամսական առավելագույնը 25000 դրամի չափով  

Երևան, 2017թ. Մարտի 23: Սոցիալական ապահովության պետական ծառայությունը հայտնում է, որ այսօրվանից ուժի մեջ է մտել ընտանեկան դրամագլխի օգտագործման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումը, որի համաձայն 2017 թվականի ընթացքում  ևս ընտանեկան դրամագլխի գումարը կարելի է տնօրինել նոր ծնված երեխայի մեկ տարին լրանալուց հետո։  

Քաղաքացիները կարող են օգտագործել նշված գումարը նոր ծնված երեխայի մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվանից՝ ցանկացած բանկային հաշվի պարբերաբար փոխանցելու միջոցով, բայց ոչ ավելի, քան ամսական 25000 դրամը։

25000-ական դրամը ամսական պարբերականությամբ  բանկային հաշվին փոխանցելու համար ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող ծնողը բանկին պետք է ներկայացնի համապատասխան դիմում: Բանկը դիմումի հիման վրա ընտանեկան դրամագլխից գումարը փոխանցում է դիմողի կողմից ներկայացրած բանկային հաշվին ոչ ուշ, քան դիմում ներկայացնելուն հաջորդող 3-րդ աշխատանքային օրը:

Մինչև ապրիլի 1-ը դիմելու դեպքում ընտանեկան դրամագլխից 25 000-ական դրամը կարելի է տնօրինել նաև հունվար, փետրվար և մարտ ամիսների համար:

Սոցիալական ապահովության պետական ծառայությունը հիշեցնում է մեր քաղաքացիներին, որ ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունքը ծագում է երեխայի մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվանից, բայց ոչ ավելի վաղ, քան` 

1. 2017 թվականի հունվարի 1-ից, եթե դիմումը ներկայացվում է մինչև 2017 թվականի ապրիլի 1-ը.

2.  դիմելու ամսվա 1-ից՝ եթե դիմումը ներկայացվում է 2017 թվականի ապրիլի 1-ից հետո:

Ընտանեկան դրամագլուխը ձևավորվում է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում:

3-րդ և 4-րդ երեխաների ծնվելուց հետո պետությունը տրամադրում է երեխայի ծննդյան միանվագ նպաստ 1 մլն դրամի չափով, որից 500 000-ը անմիջապես վճարվող գումարն է, մյուս 500 000 դրամը, որպես ընտանեկան դրամագլուխ, փոխանցվում է նոր ծնված երեխայի անվամբ բացված հատուկ հաշվին:

5-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` պետությունը տրամադրում է 1.5 մլն դրամ ծննդյան միանվագ նպաստ, որից մեկ միլիոն դրամը որպես ընտանեկան դրամագլուխ:

 

###

 

2017թ.-ին ևս ընտանեկան դրամագլուխը կարելի է տնօրինել ամսական առավելագույնը 25000 դրամի չափով  

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)