Armenian

                     

08.09.2017

 

                          Մամլո հաղորդագրություն  

Հասցե՝  ք. Երևան, 0010, Նալբանդյան 13

Էլ փոստ`info@sif.am

Հեռ.` (060) 654 013, (010) 52 15 94

Մամլո քարտուղար` Արամայիս Շահբեկյան

Հեռ.` (060) 654 011, (041) 51 14 11

Հասարակայնության հետ

կապերի բաժնի պետ՝ Նոնա Սարգսյան

Հեռ.` (060) 654 020, (095) 51 14 17

   

Երեխայի ծննդյան միանվագ նպաստների տրամադրման

պարզեցված ընթացակարգի վերաբերյալ


Երևան, 2017թ. Սեպտեմբերի 8: Այսօր հանրությանը ներկայացվեց երեխայի ծննդյան միանվագ նպաստների տրամադրման պարզեցված ընթացակարգը, որը հնարավոր է դարձել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության և ՀՀ արդարադատության նախարարության էլեկտրոնային համակարգերը համակցելու արդյունքում:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Գրեգորի Յուրիսը և այլ պաշտոնատար անձինք:

Հավելենք, որ ծրագիրը կյանքի է կոչվել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ իրականացված «Հանրային նորարարություն» մրցույթին ներկայացված գաղափարներից մեկի գործարկման արդյունքում ՝ Եվրամիության օժանդակությամբ:

Պետական երկու մարմնի էլեկտրոնային համակարգերի համակցմամբ այսուհետ քաղաքացուն հնարավորություն է ընձեռվել երեխայի ծնունդը ՔԿԱԳ տարածքային մարմնում գրանցելիս, առցանց համակարգով, լրացնել նաև երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու մասին դիմումը: Դիմողն ինքն է որոշելու ինչ եղանակով և որտեղից ստանալ նպաստը: Նույն ծրագիրն առաջիկայում կտարածվի նաև մահվան պետական գրանցման ընթացքում թաղման նպաստ ստանալու դիմումների ընդունման գործընթացի վրա:

Ծառայության պետ Հ. Սահակյանը միջոցառման ավարտից հետո պատասխանեց լրագրողների հարցերին:

###

Երեխայի ծննդյան միանվագ նպաստների տրամադրման պարզեցված ընթացակարգի վերաբերյալ

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)