Armenian

                      
 

 

25.10.2017

 

                          Մամլո հաղորդագրություն   

Հասցե`  ք. Երևան, 0010, Նալբանդյան 13

Էլ փոստ`info@sif.am

Հեռ.` (060) 654 013, (010) 52 15 94

Մամլո քարտուղար` Տաթևիկ Խաչատրյան

Հեռ.` (060) 654 011

Հասարակայնության հետ

կապերի բաժնի պետ՝ Նոնա Սարգսյան

Հեռ.` (060) 654 020, (095) 51 14 17

        

Իրազեկում քաղաքացիներին. կատարողական թերթով բռնագանձում չի տարածվի պետական նպաստների վրա

 

Երևան, 2017թ. Հոկտեմբեր 25:  ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ կետերի համաձայն՝ կատարողական թերթով բռնագանձում չի կարող տարածվել որպես պետական նպաստ և հաշմանդամներին վճարվող գումարների վրա:

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական նպաստներ են նաև՝ երեխայի ծննդյան միանվագ, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի, չաշխատող անձին տրվող մայրության, թաղման, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները:

ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի N 665-Ն որոշման Հավելված 1-ի 93-րդ կետի համաձայն՝ հաշմանդամության կենսաթոշակից, կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակից նույնպես կատարողական թերթով պահումներ չեն կարող կատարվել:

 

Իրազեկում քաղաքացիներին. կատարողական թերթով բռնագանձում չի տարածվի պետական նպաստների վրա

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)