Armenian

                              

22.08.2017

 

          Մամլո հաղորդագրություն                                     
           

Հասցե՝  ք. Երևան, 0010, Նալբանդյան 13

Էլ փոստ`info@sif.am

Հեռ.` (060) 654 013, (010) 52 15 94

Մամլո քարտուղար` Արամայիս Շահբեկյան

Հեռ.` (060) 654 011, (041) 51 14 11

Հասարակայնության հետ

կապերի բաժնի պետ՝ Նոնա Սարգսյան

Հեռ.` (060) 654 020, (095) 51 14 17

                               

 

                          

Գործակարգավարական խորհրդակցություն Ծառայությունում

 

Երևան, 2017թ. Օգոստոսի 22: Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանն օգոստոսի 21-ին` Ծառայության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ, անցկացրել է հերթական գործակարգավարական խորհրադակցությունը:

 

Խորհրդակցության ընթացքում Ծառայության պետը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է մշտական հետևողականություն ցուցաբերել քաղաքացիներին  մատուցվող  ծառայությունների պատշաճ կատարմանը:

 

Հովհաննես Սահակյանը հորդորել է հետադարձ կապի միջոցով (էլեկտրոնային նամակ-դիմում, 114 թեժ գիծ) հետևողական լինել յուրաքանչյուր քաղաքացու կողմից բարձրացված հարցերին՝ տալով համապատասխան լուծումներ:

 

Նա ընդգծել է, որ պետք է հետամուտ լինել քաղաքացիների այն առաջարկություններին, որոնք կհանգեցնեն Ծառայության կողմից շահառուների սպասարկման աշխատանքների որակական բարելավմանը:

 

Հովհաննես Սահակյանն` ամփոփելով նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները, մի շարք հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների ղեկավարներին՝ ընթացիկ աշխատանքները հավուր պատշաճին կազմակերպելու ուղղությամբ:

###

  Գործակարգավարական խորհրդակցություն Ծառայությունում  

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)