Armenian

                         
 

 

20.10.2017

 

                          Մամլո հաղորդագրություն   

Հասցե`  ք. Երևան, 0010, Նալբանդյան 13

Էլ փոստ`info@sif.am

Հեռ.` (060) 654 013, (010) 52 15 94

Մամլո քարտուղար` Տաթևիկ Խաչատրյան

Հեռ.` (060) 654 011

Հասարակայնության հետ

կապերի բաժնի պետ՝ Նոնա Սարգսյան

Հեռ.` (060) 654 020, (095) 51 14 17

         

Փոփոխություններ կենսաթոշակների նշանակման և վճարման կարգում

 

Երևան, 2017թ. Հոկտեմբեր 20:  ՀՀ կառավարության 19.10.2017թ. հերթական նիստում ընդունվեց կենսաթոշակների նշանակման և վճարման կարգում փոփոխություններ սահմանող կառավարության որոշումը, որով նախատեսված հիմնական դրույթներն են.

  • ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձի, առաջին խմբի հաշմանդամի և հոգեբուժական հաստատությունում բուժվող անձի կենսաթոշակ նշանակելու գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև այլ անձ` ներկայացնելով նաև իր անձը հաստատող փաստաթուղթը, դիմումը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում ներկայացնելու մասին կենսաթոշակ նշանակելու համար դիմող անձի գրավոր համաձայնությունը կամ հոգեբուժական հաստատության կամ ռազմական ուսումնական հաստատության ղեկավարի վավերացրած լիազորագիրը
  • կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է նաև, եթե կենսաթոշակի գործում հայտնաբերվել է կեղծ (ոչ հավաստի) փաստաթուղթ կամ լրացուցիչ փաստաթուղթ (տեղեկատվություն): Ընդ որում, ավել վճարված կենսաթոշակի գումարը հաշվարկվում է կեղծ (ոչ հավաստի) փաստաթղթի հիման վրա կենսաթոշակը հաշվարկելու (վերահաշվարկելու) օրվանից (հստակեցվել է կենսաթոշակի գումարը վերահաշվարկելու ժամկետները)
  • սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) կենսաթոշակառուին ավել վճարված կենսաթոշակի գումարները կարող են հետ գանձվել, եթե առկա է անձի գրավոր դիմումը (համաձայնությունը), իսկ եթե բացակայում է անձի գրավոր համաձայնությունը, ապա այդ գումարները բռնագանձվում են դատական կարգով
  • կալանավորված անձին օրենքով կենսաթոշակ նշանակվում ու վճարվում է, ինչպես նաև նա բժշկասոցիալական փորձաքննության է ենթարկվում քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձի համար սահմանված կանոնների համաձայն (սահմանվել է կալանավորված անձին կենսաթոշակ նշանակելու ու վճարելու կարգը):

Որոշմամբ հաշվարկ-կարգադրությունը ձևավորվում և պահպանվում է էլեկտրոնային եղանակով, իսկ բնօրինակ փաստաթղթերը պահպանվում են այն տարածքային բաժնում, որտեղ ներկայացվել է դիմումը (հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2017թ. հունվարի 1-ից կենսաթոշակի իրավունքը իրացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ներկայացվել ցանկացած տարածքային բաժին` անկախ կենսաթոշակի գործը գտնվելու վայրից)։

Որոշմամբ ներդրվել են մեխանիզմներ, որոնք ապահովում են`

ա. պրոբացիայի ծառայողի` օրենքով սահմանված կարգով երկարամայա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքն իրացնելը. սահմանվել է կենսաթոշակ նշանակող մարմինը (ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն), պրոբացիայի ծառայողի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը զինծառայության ստաժում հաշվառելու, զինծառայողի անձնական գործակիցը որոշելու կարգը,

բ. զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուի` «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին‰ ՀՀ օրենքով ձեռք բերած կենսաթոշակի իրավունքի իրացումը:

գ. ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անձի` օրենքով կենսաթոշակի իրավունքի իրացումը:

 

Փոփոխություններ կենսաթոշակների նշանակման և վճարման կարգում

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)