Armenian

       

22.09.2017

 

                          Մամլո հաղորդագրություն   

Հասցե`  ք. Երևան, 0010, Նալբանդյան 13

Էլ փոստ`info@sif.am

Հեռ.` (060) 654 013, (010) 52 15 94

Մամլո քարտուղար` Տաթևիկ Խաչատրյան

Հեռ.` (060) 654 011

Հասարակայնության հետ

կապերի բաժնի պետ՝ Նոնա Սարգսյան

Հեռ.` (060) 654 020, (095) 51 14 17

                                  

Հովհաննես Սահակյանի գլխավորած պատվիրակությունը Աստանայում

մասնակցել է միջազգային համաժողովին 

 

ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 20-21-ին մասնակցել է  Կենսաթոշակային և սոցիալական հիմնադրամների միջազգային ասոցիացիայի կողմից կազմակերպված «Կենսաթոշակային համակարգերի ֆինանսական կայունություն» խորագիրը կրող միջազգային համաժողովին: Ֆորումի ընթացքում 15 երկրներից հրավիրված սոցիալական ոլորտի մասնագետները ներկայացրել են իրենց երկրում կիրառվող սոցիալական քաղաքականությունը, կենսաթոշակային բարեփոխումների փորձը և իրականացված աշխատանքները:

ՀՀ ԱՍՀՆ սոցիալական պետական ծառայության պետի տեղակալ Վահագն Գրիգորյանն անդամ երկրների պատվիրակությունների ներկայացուցիչներին հանգամանալի ներկայացրել է ՀՀ-ում գործող կենսաթոշակային համակարգը`շեշտը դնելով կուտակային բաղադրիչի վրա: Բանախոսը զեկույցի ընթացքում անդրադարձել է նաև ոլորտում իրականացված ծավալուն աշխատանքներին և ոլորտի զարգացմանն ուղղված հեռանկարներին:

Ամփոփելով կատարված աշխատանքները` Ծառայության պետ Հովհաննես Սահակյանը շնորհակալություն է հայտնել Կենսաթոշակային և սոցիալական հիմնադրամների միջազգային ասոցիացիայի անդամ երկրների ներկայացուցիչներին և հույս հայտնել, որ գործընկերների միջև փորձի փոխանակումն ու արդյունավետ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ, իսկ ֆորումը կհանդիսանա այն հարթակը, որտեղ պարբերաբար կբարձրաձայնվեն սոցիալական ոլորտին վերաբերող բոլոր խնդիրներն ու ձեռքբերումները:

Օգտվելով ընձեռած հնարավորությունից` Հովհաննես Սահակյանը, շնորհավորել է ողջ հայությանը` Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ:

 ###

Հովհաննես Սահակյանի գլխավորած պատվիրակությունը Աստանայում մասնակցել է միջազգային համաժողովին

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)