Armenian

      

04.09.2017

 

                          Մամլո հաղորդագրություն  

Հասցե՝  ք. Երևան, 0010, Նալբանդյան 13

Էլ փոստ`info@sif.am

Հեռ.` (060) 654 013, (010) 52 15 94

Մամլո քարտուղար` Արամայիս Շահբեկյան

Հեռ.` (060) 654 011, (041) 51 14 11

Հասարակայնության հետ

կապերի բաժնի պետ՝ Նոնա Սարգսյան

Հեռ.` (060) 654 020, (095) 51 14 17

Գործակարգավարական խորհրդակցություն Ծառայությունում

Երևան, 2017թ. Սեպտեմբերի 04: Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը սեպտեմբերի 4-ին` Ծառայության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ, անցկացրել է ամենշաբաթյա գործակարգավարական խորհրդակցությունը:  

Խորհրդակցության սկզբում աշխատակիցները Ծառայության պետին են ներկայացրել նախորդ շաբաթվա ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքը:

Հովհաննես Սահակյանը հանձնարարել է ոլորտի պատասխանատուներից բաղկացած խումբ կազմել և տարածքային բաժիններ այցելության հստակ ժամանակացույց ներկայացնել՝ համակարգի շահառուներին մատուցվող ծառայությունների որակի ուսումնասիրման և բարելավման ուղղությամբ առաջարկություններ ներկայացնելու, ոչ բարեխիղճ աշխատանքի հնարավոր ռիսկերի նկատմամբ Ծառայության ղեկավարի հստակ դիրքորոշումը տարածքային բաժինների աշխատակիցներին ներկայացնելու, ինչպես նաև շահառուների հասցեական դժգոհության դեպքերում՝ Ծառայության աշխատակիցների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար Ծառայության պետին առաջարկություններ ներկայացնելու նպատակով:

Հ. Սահակյանը պաշտոնատար անձանց հանձնարարել է Ծառայության աշխատակազմի կենսաթոշակի գծով առավել փորձառու մասնագետների թեկնածություն առաջարկել՝ նոր նշանակված կենսաթոշակի գործերն ուսումնասիրելու և ռիսկային խմբերի նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու նպատակով:

Եզրափակելով խորհրդակցությունը՝ Ծառայության պետը տվել է նոր հանձնարարականներ:

###

 Գործակարգավարական խորհրդակցություն Ծառայությունում-04092017

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)