Armenian

30.08.2017

 

          Մամլո հաղորդագրություն  

Հասցե՝  ք. Երևան, 0010, Նալբանդյան 13

Էլ փոստ`info@sif.am

Հեռ.` (060) 654 013, (010) 52 15 94

Մամլո քարտուղար` Արամայիս Շահբեկյան

Հեռ.` (060) 654 011, (041) 51 14 11

Հասարակայնության հետ

կապերի բաժնի պետ՝ Նոնա Սարգսյան

Հեռ.` (060) 654 020, (095) 51 14 17

 

Գործակարգավարական խորհրդակցություն Ծառայությունում

 

Երևան, 2017թ. Օգոստոսի 30: Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանն օգոստոսի 30-ին` Ծառայության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ, անցկացրել է հերթական գործակարգավարական խորհրդակցությունը:  

Ոլորտի պատասխանատուները Ծառայության պետ Հովհաննես Սահակյանին զեկուցել են նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին:

Հովհաննես Սահակյանը հանձնարարել է իրականացնել Ծառայության աշխատակազմի տեխնիկական միջոցների վերահաշվառում և կարիքների գնահատում:

Ծառայության պետ Հ. Սահակյանն աշխատակազմի ղեկավարին հանձնարարել է 2017-2018թթ. ուսումնական տարում 1-ին դասարանցի  ունեցող աշխատակիցներին խրախուսել՝ դրամական միջոցով:

Ամփոփելով կատարված աշխատանքները՝ Ծառայության պետը տվել է նոր հանձնարարականներ:

###

 

Գործակարգավարական խորհրդակցություն Ծառայությունում-30082017

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)