Armenian

01.09.2017

Հարգելի՛ ծնողներ, տատիկներ ու պապիկներ

Սոցիալական ապահովության պետական ծառայության ողջ աշխատակազմի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ, Ձեր երեխաներին և թոռնիկներին Գիտելիքի օրվա և ուսումնական տարվա մեկնարկի առթիվ:

Նոր ուսումնական տարին իր հետ բերում է նոր ծրագրեր, նոր մտորումներ և նոր երազանքներ, մասնավորապես առաջին դասարանցիների և առաջին կուրսեցիների համար՝ մուտք դեպի նոր աշխարհ ու նոր միջավայր:

Շնորհավորում եմ նաև Ծառայությունում աշխատող 18 ծնողի՝ նրանց զավակների առաջին դասարան հաճախելու կապակցությամբ:

Եվս մեկ անգամ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս՝ մաղթելով աշակերտներին և ուսանողներին ուշիմություն ու նպատակասլացություն, գիտության նվիրյալներին՝ մտքի սլացք ու նորանոր նվաճումներ:

 

ՀՀ սոցիալական ապահովության

 պետական ծառայության պետ                                              Հովհաննես Սահակյան

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)