Armenian

01.12.2017

 

                          Մամլո հաղորդագրություն
 

Հասցե`  ք. Երևան, 0010, Նալբանդյան 13

Էլ փոստ`info@ssa.am

Հեռ.` (060) 654 013, (010) 52 15 94

Մամլո քարտուղար` Տաթևիկ Խաչատրյան

Հեռ.` (060) 654 011

Հասարակայնության հետ

կապերի բաժնի պետ՝ Նոնա Սարգսյան

Հեռ.` (060) 654 020, (095) 51 14 17

Հովհաննես Սահակյանի աշխատանքային այցն Արցախի Հանրապետություն շարունակվում է


ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում էր:

Պատվիրակության կազմում էին Ծառայության պետի տեղակալներ Ագնեսա Աղաբաբյանն ու Ռոբերտ Դիլբարյանը:

Աշխատանքային այցի երկրորդ օրվա շրջանակներում պատվիրակության անդամները հանդիպել են ԼՂՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանի և նախարարության աշխատակիցների հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են սոցիալական ոլորտին վերաբերող մի շարք խնդիրներ և հարցեր, որոնք հանգամանալից քննարկվել են Ծառայության պետ Հովհաննես Սահակյանի և Նախարար Սամվել Ավանեսյանի հետ և տեղում ստացել համապատասխան լուծումներ:

Երկու հայկական պետությունների սոցիալական ոլորտի լավագույն մասնագետները միասին քննարկել են «Էլ.կենսաթոշակ» տեղեկատվական համակարգի Արցախի Հանրապետությունում գործարկման առավելությունները:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար ՝ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը գոհունակությամբ ընդգծել է, որ ձևավորված սերտ համագործակցությունը Հայաստանի և Արցախի պետական մարմինների միջև կրելու է շարունակական բնույթ:

ՍԱՊԾ պետը նշել է, որ Ծառայության անունից ԼՂՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության իրենց գործընկերներին են նվիրում 5 համակարգիչ, որոնք կծառայեն հետագա համատեղ ծրագրերի իրականացմանը:

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք վերաբերել են փորձի փոխանակմանը և փոխայցերին: 

Նույն օրը Ծառայության պետ Հովհաննես Սահակյանն ու պատվիրակության անդամներ՝ Նախարար Սամվել Ավանեսյանի ուղեկցությամբ այցելել են Ալիշան գյուղ, որտեղ այժմ բնակվում են Թալիշի բնակիչները:

Թալիշցիների հետ հանդիպման Ծառայության պետը ձեռնունայն չէր գնացել և 24 ընտանիքի 54 երեխայի հանձնվեցին իրենց անվանական նվերները՝ տաք հագուստ և խաղալիքներ:

<<Այս գաղափարը առաջացել էր այն բանից հետո, երբ 2016 թվականի օգոստոսին հերթական անգամ առաջնագիծ և սահմանամերձ գյուղեր այցելության ընթացքում ծանոթացա մի ընտանիքի հետ, որն ունի երկու հրաշալի երեխա`Նվերը և Հայկուհին: Այս տարի ևս որոշել էի այցելել նրանց և գնահատելով գյուղի կարիքները՝ բերել նաև գյուղի մյուս երեխաների համար տաք հագուստ ու անհրաժեշտ իրեր>>,-ասել է Հովհաննես Սահակյանը:

Գյուղի բնակիչների ջերմ ընդունելությունից հետո Ծառայության պետն երեխաներին մաղթել է առողջություն, երջանկություն, հաջողություն և հորդորել է որպեսզի լավ ուսմամբ, օրինակելի վարքագծով և ծնողների նկատմամբ մեծագույն հարգանքով մշտապես ուրախացնեն բոլորին:

 

Հովհաննես Սահակյանի աշխատանքային այցն Արցախի Հանրապետություն շարունակվում է

 

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)