Armenian

                       
 

29.11.2017

 

                          Մամլո հաղորդագրություն   

Հասցե`  ք. Երևան, 0010, Նալբանդյան 13

Էլ փոստ`info@sif.am

Հեռ.` (060) 654 013, (010) 52 15 94

Մամլո քարտուղար` Տաթևիկ Խաչատրյան

Հեռ.` (060) 654 011

Հասարակայնության հետ

կապերի բաժնի պետ՝ Նոնա Սարգսյան

Հեռ.` (060) 654 020, (095) 51 14 17


 Հովհաննես Սահակյանն աշխատանքային այցով Արցախում է

ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 29-ին աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն:

Այցի շրջանակներում Ծառայության պետը հանդիպել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ:

Հանդիպմանը, որին մասնակցում էր նաև ԼՂՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը, քննարկվել են Արցախում սոցիալական ապահովության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր և խնդիրներ:

Հովհաննես Սահակյանը նախագահին է ներկայացրել այն բոլոր խնդիրների լուծումները, որոնք քննարկվել էին նախորդ հանդիպման ընթացքում և գոհունակությամբ նշել է, որ  դեկտեմբերի 1-ից նախատեսվում է «Էլ.կենսաթոշակ» տեղեկատվական համակարգը ներդնել նաև Արցախի Հանրապետությունում:

«2018 թվականի հունվարի 1-ից վճարման գործառույթը կիրականացվի բացառապես «Էլ.կենսաթոշակ» տեղեկատվական համակարգի միջոցով»,- ասել է ՀՀ ԱՍՀՆ ՍԱՊԾ պետ Հովհաննես Սահակյանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկու հայկական պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր և հույս են հայտնել որ դրանք  կկրեն շարունակական բնույթ:

 

Հովհաննես Սահակյանն աշխատանքային այցով Արցախում է

 

 

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)