Armenian

                       

09.11.2017

 

                          Մամլո հաղորդագրություն   
              

Հասցե`  ք. Երևան, 0010, Նալբանդյան 13

Էլ փոստ`info@sif.am

Հեռ.` (060) 654 013, (010) 52 15 94

Մամլո քարտուղար` Տաթևիկ Խաչատրյան

Հեռ.` (060) 654 011

Հասարակայնության հետ

կապերի բաժնի պետ՝ Նոնա Սարգսյան

Հեռ.` (060) 654 020, (095) 51 14 17

Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանի մարզային այցելությունները շարունակվում են

ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը նոյեմբերի 9-ին Արմավիրի մարզում էր:

Աշխատանքային այցով մարզում գտնվելու ընթացքում Ծառայության պետը եղել է Արմավիրի, Բաղրամյանի և Էջմիածնի սոցիալական ապահովության տարածքային բաժիններ:

Տարածքային բաժիններում շրջայց կատարելու ընթացքում ՍԱՊԾ պետը զրուցել է շահառուների հետ, լսել է նրանց հուզող հարցերը, առանձնացրել է խնդիրները և ոլորտի պատասխանատուներին տեղում տվել համապատասխան հանձնարարականներ:

Յուրաքանչյուր տարածքային բաժնում Ծառայության պետը հանդիպել է տվյալ տարածքի բաժնի պետի և աշխատակիցների հետ ու ներկայացրել նրանց աշխատանքային իր սկզբունքները՝ հորդորելով լինել արդար, ազնիվ և մատուցել բարձրակարգ ծառայություն Սոցիալական ապահովության պետական ծառայության  բոլոր շահառուներին:

Հանդիպումների ընթացքում Հովհաննես Սահակյանը տարածքային բաժինների աշխատակիցների հետ քննարկել է անձանց աշխատանքային գործունեության ժամանակահատվածներում հնարավոր ոչ հավաստի աշխատանքային ստաժերի հետ կապված հարցերը՝ ընդգծելով որ Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային, թե´ ստորաբաժանումների ղեկավարները, թե´ աշխատակիցները խիստ պատասխանատվություն են կրելու ստաժերի գույքագրմանը կամ 2017թ. հունվարի մեկից հետո դիմումների հիման վրա ներկայացված ստաժերին վերաբերող տեղեկատվությունը համակարգ չմուտքագրելու, ոչ ամբողջական մուտքագրելու, ոչ հավաստի տվյալներ մուտքագրելու, ինչպես նաև ստաժը հաստատող փաստաթղթերում և համակարգում առկա տեղեկատվության ցանկացած անհամապատասխանության համար:

Մարզում գտնվելու ընթացքում՝ Հովհաննես Սահակյանն այցելել է Ապագա գյուղում բնակվող, ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ Հայրենիքի սահմանների պաշտպանության ընթացքում անձնվիրաբար զոհված կապիտան Հովսեփ Կիրակոսյանի ընտանիքին:

Հովսեփի որդիները՝ Գեղամը և Էրիկը սրտատրոփ սպասում էին իրենց ընկերոջը՝ Հայկին, ով Հովհաննես Սահակյանի ուղեկցությամբ հաճախ է այցելում իրենց:

ՍԱՊԾ պետի հետ ջերմ զրույցի ընթացքում կապիտանի ավագ որդին ասել է,որ  երազում է Հայոց բանակի գեներալ դառնալ, իսկ կրտսերը՝ իրավաբան:

Ծառայության պետը ևս մեկ անգամ իր զորակցությունն է հայտնել կապիտանի ծնողներին և վստահաբար նշել է, որ երախտապարտ սերունդը հավերժ կփառաբանի հերոս տղաների սխրագործությունը:


Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանի մարզային այցելությունները շարունակվում են


                                                                  

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)