Armenian

                              

23.11.2017

 

                          Մամլո հաղորդագրություն   

Հասցե`  ք. Երևան, 0010, Նալբանդյան 13

Էլ փոստ`info@sif.am

Հեռ.` (060) 654 013, (010) 52 15 94

Մամլո քարտուղար` Տաթևիկ Խաչատրյան

Հեռ.` (060) 654 011

Հասարակայնության հետ

կապերի բաժնի պետ՝ Նոնա Սարգսյան

Հեռ.` (060) 654 020, (095) 51 14 17

 

 

Ծառայության պետը Կոտայքի մարզում էր

«Բարեխղճություն, ազնվություն, սրտացավություն ու պրոֆեսիոնալիզմ՝ սրանք այն հիմնական սկզբունքներն են, որով հետայսու առաջնորդվելու է Ծառայության ցանկացած աշխատակից», -ասել է Հովհաննես Սահակյանը Կոտայքի մարզ աշխատանքային այցի ընթացքում:

 

Եղվարդի, Կոտայքի, Հրազդանի և Չարենցավանի տարածքային ստորաբաժանումներ այցելության ընթացքում Ծառայության պետը հանդիպել է տարածքային բաժինների պետերի, աշխատակիցների և քաղաքացիների հետ, որոնց այդ պահին մատուցվում էր ծառայություն:

 

Հանդիպումների ընթացքում տարածքային բաժինների պետերն ու աշխատակիցները, Հովհաննես Սահակյանին են ներկայացրել իրենց աշխատավայրերում առկա խնդիրներն ու դրանց լուծումները, իսկ ոմանք էլ հանդես են եկել առաջարկություններով:

 

ՍԱՊԾ պետը տարածքային բաժինների աշխատակիցներին է ներկայացրել անձանց աշխատանքային գործունեության ժամանակահատվածներում հնարավոր ոչ հավաստի աշխատանքային ստաժերի հետ կապված որոշակի հարցեր, տվել ցուցումներ և հանգամանալի քննարկել ստաժերի նվազեցման գործընթացը:



 

Հովհաննես Սահակյանն աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր

 

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)