Armenian

                  

30.10.2017

 

                          Մամլո հաղորդագրություն   

Հասցե`  ք. Երևան, 0010, Նալբանդյան 13

Էլ փոստ`info@sif.am

Հեռ.` (060) 654 013, (010) 52 15 94

Մամլո քարտուղար` Տաթևիկ Խաչատրյան

Հեռ.` (060) 654 011

Հասարակայնության հետ

կապերի բաժնի պետ՝ Նոնա Սարգսյան

Հեռ.` (060) 654 020, (095) 51 14 17


Աշխատանքային այց Տավուշի և Լոռու մարզեր

 

Երևան, 2017թ. Հոկտեմբեր 30:  ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանի մարզային այցելությունները շարունակվում են, որի շրջանակում Ծառայության պետն այցելել է Տավուշի և Լոռու մարզեր:

Տավուշի մարզում Հովհաննես Սահակյանի առաջին կանգառը Դիլիջանի այնուհետ Իջևանի, Նոյեմբերյանի և Տավուշի սոցիալական ապահովության տարածքային բաժիններն էին, իսկ Լոռու մարզում՝ Թումանյանի, Սպիտակի, Ստեփանավանի, Վանաձորի և Տաշիրի  ՏԲ-ներն էին:

Ինչպես և մարզային նախորդ այցելությունների ընթացքում, այս անգամ ևս, Ծառայության պետը Տավուշի և Լոռու մարզերի  ՍԱՊԾ տարածքային բաժինների պետերին և աշխատակիցներին է ներկայացրել աշխատանքային իր սկզբունքները՝ հորդորելով լինել արդար, ազնիվ և մատուցել բարձրակարգ ծառայություն մեր տատիկներին  ու պապիկներին:

Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի տեղակալ Ռոբերտ Դիլբարյանը Սպիտակի տարածքային ստորաբաժանման աշխատակազմին է ներկայացրել տարածքային բաժնի նոր պետին՝ Սամվել Խոյեցյանին: Շնորհավորելով նորանշանակ պետին՝ ՍԱՊԾ պետի տեղակալը մաղթել է անխոչընդոտ և բեղմնավոր աշխատանք:

Տարածքային ստորաբաժանումների բոլոր աշխատակիցների հետ Հ. Սահակյանը քննարկել է ոլորտում ծառացած խնդիրները՝ շեշտը դնելով անձանց աշխատանքային գործունեության ժամանակահատվածներում հնարավոր ոչ հավաստի աշխատանքային ստաժերի վրա:

«Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները և աշխատակիցները խիստ պատասխանատվություն են կրելու ստաժերի գույքագրմանը կամ 2017թ. հունվարի մեկից հետո դիմումների հիման վրա ներկայացված ստաժերին վերաբերող տեղեկատվությունը համակարգ չմուտքագրելու, ոչ ամբողջական մուտքագրելու, ոչ հավաստի տվյալներ մուտքագրելու, ինչպես նաև ստաժը հաստատող փաստաթղթերում և համակարգում առկա տեղեկատվության ցանկացած անհամապատասխանության համար»,- ասել է Ծառայության պետը:

Հովհաննես Սահակյանը տարածքային ստորաբաժանումներ այցելությունների  ժամանակ ծանոթացել է սոցիալական ծառայության ինտեգրված կենտրոններում իրականացված շինարարական աշխատանքներին, որոնք իրականացվել են Համաշխարհային բանկի  «Սոցիալական վարչարարության թիվ 2 ծրագրի»  շրջանակներում: Ծառայության բաժիններում շրջայց կատարելու ընթացքում ՝ ՍԱՊԾ պետն արձանագրել է մի շարք խնդիրներ և տեղում տվել  համապատասխան հանձնարարականներ, որոնց կատարումը սեղմ ժամկետներում գտնվելու է իր անմիջական հսկողության ներքո:

Աշխատանքային այց Տավուշի և Լոռու մարզեր

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)