Armenian

                                                       

13.10.2017

 

                          Մամլո հաղորդագրություն   

Հասցե`  ք. Երևան, 0010, Նալբանդյան 13

Էլ փոստ`info@sif.am

Հեռ.` (060) 654 013, (010) 52 15 94

Մամլո քարտուղար` Տաթևիկ Խաչատրյան

Հեռ.` (060) 654 011

Հասարակայնության հետ

կապերի բաժնի պետ՝ Նոնա Սարգսյան

Հեռ.` (060) 654 020, (095) 51 14 17

Հովհաննես Սահակյանն աշխատանքային այցով Շիրակի մարզում էր


Երևան, 2017թ. Հոկտեմբեր 13:          ՀՀ   ԱՍՀՆ   սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանի մարզային այցելությունները շարունակվում են: Հոկտեմբերի 12-ին աշխատանքային այցով Ծառայության պետը Շիրակի մարզում էր, որտեղ այցելել է Ախուրյանի, Ամասիայի, Աշոցքի, Արթիկի, Գյումրու և Մարալիկի սոցիալական ապահովության տարածքային բաժիններ:

ՍԱՊԾ պետը՝ հանդիպելով տարածքային  բաժինների  պետերի  և  աշխատակիցների հետ,  քննարկել է ոլորտում առկա մի շարք խնդիրներ, մասնավորապես անձանց աշխատանքային գործունեության ժամանակահատվածներում հնարավոր ոչ հավաստի աշխատանքային ստաժերի հարցը:

«Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները և աշխատակիցները խիստ պատասխանատվություն են կրելու ստաժերի գույքագրմանը կամ 2017թ. հունվարի մեկից հետո դիմումների հիման վրա ներկայացված ստաժերին վերաբերող տեղեկատվությունը համակարգ չմուտքագրելու, ոչ ամբողջական մուտքագրելու, ոչ հավաստի տվյալներ մուտքագրելու, ինչպես նաև ստաժը հաստատող փաստաթղթերում և համակարգում առկա տեղեկատվության ցանկացած անհամապատասխանության համար»,- ասել է  ՍԱՊԾ պետ Հովհաննես Սահակյանը:

Հանդիպման ընթացքում յուրաքանչյուր տարածքային  բաժնի պետ Հովհաննես Սահակյանին է ներկայացրել իրենց տարածքային բաժնում առկա խնդիրները, որոնք վերաբերում էին  շենքային պայմանների բարելավմանը, թափուր աշխատատեղերին,  տարածքային բաժիններում առկա փաստաթղթերի արխիվացմանը, գույքի և տեխնիկայի սղությանը:

Այցի ընթացքում Ծառայության պետը եղել է Մարալիկի, Աշոցքի և Ամասիայի սոցիալական ծառայության ինտեգրված կենտրոններում և  ծանոթացել է Համաշխարհային բանկի «Սոցիալական վարչարարության թիվ 2 ծրագրի»  շրջանակներում իրականացված շինարարական աշխատանքներին և անձնակազմի համար ստեղծված աշխատանքային պայմաններին:

Հովհաննես Սահակյանը նշել է, որ ինտեգրված սոցիալական ծառայությունների նոր կենտրոններն ապահովելու է ծառայությունների նոր որակ  և սպասարկման նոր աստիճան:

Շիրակի մարզ այցի ընթացքում Հովհաննես Սահակյանն առանձնացրել է սոցիալական ոլորտի առջև ծառացած խնդիրները և տվել է համապատասխան հանձնարարականներ, որոնց կատարումը գտնվելու է Ծառայության պետի անմիջական հսկողության ներքո:

Հովհաննես Սահակյանն աշխատանքային այցով Շիրակի մարզում էր



 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)