Armenian

Կենսաթոշակային բարեփոխումներ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախաձեռնել և իրականացնում է արմատական կենսաթոշակային բարեփոխումներ, որոնց նպատակն է պատշաճ կենսաթոշակ ապահովել կենսաթոշակառուների համար, կենսաթոշակային համակարգը դարձնել ֆինանսապես կայուն, ապահովել ուղղակի կապ կատարված սոցիալական վճարների և կենսաթոշակի չափի միջև: Հայաստանում ներկայումս գործող բաշխողական կենսաթոշակային համակարգում առկա են մի շարք խնդիրներ, որոնք պայմանավորված են հետևյալ գործոններով.


Առաջինը` համակարգը ֆինանսապես կայուն չէ, քանի որ հավաքագրված սոցիալական վճարները բավարար չեն կենսաթոշակների վճարումն ապահովելու համար:

Երկրորդը` բաշխողական կենսաթոշակային համակարգում բացակայում է ուղղակի կապը աշխատողի կատարած սոցիալական ապահովության վճարների և ապագա կենսաթոշակի չափի միջև: Այդ հանգամանքն աշխատողներին ապախրախուսում է ցույց տալ իրենց իրական եկամուտները և կատարել սոցիալական ապահովության վճարներ:

 

Աշխատողները շահագրգռված չեն կենսաթոշակային վճարումներ կատարել համակարգին, որն ի վիճակի չէ ապահովել համարժեք կենսաթոշակ:

Գործատուները նույնպես խուսափում են պարտադիր սոցիալական ապահովության վճարներ կատարելուց` թաքցնելով աշխատատեղերի իրական քանակն ու թերհաշվառելով իրականում վճարված աշխատավարձերի մեծությունը:


Երրորդը, ժողովրդագրական բարդ իրավիճակն է, որը հետևանք է վերջին քսան տարիների ընթացքում ծնելիության կրճատման և աշխատունակ տարիքի բնակչության միգրացիայի: Արդյունքում` մեկ սոցիալական վճարում կատարողը ֆինանսավորում է մեկ կենսաթոշակառուի կենսաթոշակի վճարումը այն դեպքում, երբ Արևմտյան Եվրոպայի երկրներում երեք աշխատողը ֆինանսավորում է մեկ կենսաթոշակառուի կենսաթոշակի վճարումը:

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ֆինանսապես անկայուն կենսաթոշակային համակարգ ունեցող երկրները խնդիրը փորձում են լուծել հիմնականում հետևյալ երեք անցումային միջոցառումները կիրառելու միջոցով.

Իրականացվող կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում Հայաստանում գործելու է բազմաստիճան կենսաթոշակային համակարգ: Բազմաստիճան կենսաթոշակային համակարգի հայաստանյան մոդելը խարսխված է գործող բաշխողական համակարգի վրա: Կենսաթոշակային նոր համակարգը կհանգեցնի նոր մտածելակերպի արմատավորմանը` քաղաքացուն մասնակից և պատասխանատու դարձնելով սեփական բարեկեցության ապահովման համար:

 


 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)