Armenian

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

ՀՀ կառավարության 2011թ. հուլիսի 28-ի 1059-Ն որոշմամբ ստեղծվել է «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամ: Հիմնադրամի գործունեության առարկան և նպատակը կենսաթոշակային բարեփոխումների արդյունավետ իրականացմանը աջակցելն է, մասնավորապես.

  1. կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում խորհրդատվական և մասնագիտական աջակցություն տրամադրելը
  2. բազմաստիճան կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացումը:

Հիմնադրամի խնդիրներն են`

  1. կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում խորհրդատվական և մասնագիտական աջակցություն տրամադրելը, այդ թվում` առցանց
  2. կենսաթոշակային բարեփոխումների հանրային իրազեկման աշխատանքների իրականացումը, կենսաթոշակային բարեփոխումների և բազմաստիճան կենսաթոշակային համակարգի վերաբերյալ տեղեկատվական և ուսուցողական նյութերի մշակումը, հրատարակումը և տարածումը
  3. ուսուցողական և տեղեկատվական սեմինարների կազմակերպումը հանրության տարբեր շերտերի և առանձին խմբերի համար
  4. կենսաթոշակային համակարգի վերաբերյալ միասնական կայքէջի ստեղծումն ու վարումը
  5. կենսաթոշակային բարեփոխումների և բազմաստիճան կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հանրային ուսուցման ծրագրերի մշակումն ու իրականացումը
  6. կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ հանրային քննարկումներ կազմակերպելը
  7. փոքր և միջին ձեռնարկություների (գործատուների) կողմից անձնավորված հաշվետվությունները ներկայացնելու գործընթացին աջակցելը, այդ թվում` հաշվետվությունները ներկայացնելու կիրառական հմտությունների տրամադրումը և տեխնիկական աջակցությունը գործատուներին
  8. կուտակային բաղադրիչի մասնակիցների կողմից ակտիվների կառավարիչների և կենսաթոշակային ֆոնդերի ընտրությանն աջակցելը (այդ թվում` մարզերում համապատասխան ծառայությունների մատուցումը)
  9. պետություն-մաuնավոր հատված համագործակցության ներքո ներդրումային ծրագրերի իրականացմանն աջակցելը
  10. հետազոտությունների, գիտահետազոտական ծրագրերի իրականացումը և դրանց աջակցությունը
  11. ուսումնական հաստատություններում ուuուցման և վերապատրաuտման ծրագրերի իրականացումը
  12. «Թեժ գծի» ծառայության վարումը
  13. բնակչության շրջանում համապատասխան հարցումների անցկացումը կամ դրա կազմակերպումը
  14. իրականացվող ծրագրերի, միջոցառումների արդյունավետության գնահատման ուղղությամբ աշխատանքների իրականացումը
  15. վերոնշյալ և իր կանոնադրական նպատակներին ուղղված ծրագրերի իրականացման համար պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների մասնավոր և պետական մասնակցությամբ ընկերությունների, դոնոր կազմակերպությունների և այլ շահագրգիռ անձանց հետ համագործակցությունը
  16. հասարակության տարբեր շերտերի` կենսաթոշակային բարեփոխումներին աջակցության և մասնակցության ապահովմանը նպաստելը:

«Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի կանոնադրությունը


 

Հիմնադրամի գործունեության առարկան և նպատակը

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)