Armenian

Կառավարման խորհուրդ

ՀՀ վարչապետի 2010 թվականի փետրվարի 3-ի թիվ 58-Ն որոշմամբ ստեղծվել է կենuաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող կառավարման խորհուրդ:

 

Կառավար­ման խորհրդի գործառույթներն են.

  1. Ապահովել ՀՀ կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի իրականացումը:
  2. Ապահովել ՀՀ կառավարության 2008թ. նոյեմբերի 13-ի N1487-Ն որոշմամբ հաս­տատված ժամանակացույցով նախա­տեսված միջոցա­ռումների իրակա­նացումը:
  3. Քննարկել ժամանակացույցով նախատեսված միջոցառումների իրականացման ընթաց­քում առաջացած խնդիրները և ներկայացնել առաջարկություններ դրանց լուծման ուղղությամբ:
  4. Ներկայացնել առաջարկություններ և մեկնաբանություններ բարեփոխումների իրա­կա­նացումն ապահովող իրավական ակտերի նախագծերի, տեխնիկական առաջա­դրանքների, հաշվետվությունների և այլ փաստաթղթերի վերաբերյալ:
  5. Համակարգել կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները:
  6. Ապահովել կենսաթոշակային բարեփոխումների գործընթացում ներգրավված մարմինների միջև համագործակցությունը:

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)