Armenian

Կամավոր կուտակային կենսաթոշակ

Կամավոր կուտակային կենսաթոշակային բաղադրիչը օրենքով սահմանված կամավոր կուտակային վճարների ու դրանց ներդրումից ստացված եկամուտների կամ ապահովագրական վճարների հաշվին անձանց տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու դեպքում ապահովում է լրացուցիչ կենսաթոշակով (եկամտով):

 

2011թ. հունվարից արդեն իսկ գործում է կամավոր կուտակային բաղադրիչը, որի մասնակից կարող է լինել 16 տարին լրացած ցանկացած անձ` առանց տարիքային սահմանափակման: 
Անձը կենսաթոշակային խնայողություններ կարող է կատարել նաև կամավոր կուտակային բաղադրիչի միջոցով` կամավոր ընդունված որոշման հիման վրա, անկախ պարտադիր կուտակային համակարգի մասնակից լինելու հանգամանքից:  


Այս դեպքում անձը, ի լրումն պետական բազային կենսաթոշակի և պարտադիր կուտակային համակարգից ստացված կենսաթոշակի (եթե նա պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից է), ստանում է նաև կենսաթոշակ կամավոր կուտակային համակարգից: Կամավոր կենսաթոշակային բաղադրիչում նույնպես գործում են կենսաթոշակային խնայողությունների նկատմամբ սեփականության, ժառանգման, տեղեկատվության ստացման սկզբունքները:

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)