Armenian

Կերակրողին կորցնելու դեպքում

Կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ է նշանակվում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամներին՝ անկախ զինծառայողի զոհվելու (մահանալու) պատճառից, անցած ժամանակաշրջանից և ծառայության տևողությունից:

Սույն դրույթները տարածվում են նաև`

  1. զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված և, անկախ ժամանակաշրջանից, մահացած այն զինծառայողի ընտանիքի անդամների վրա, որի մահվան պատճառը զինծառայության ընթացքում ստացած վնասվածքն է, խեղումը կամ ծագած հիվանդությունը
  2. ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած, ինչպես նաև մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքների անդամների վրա:

 Կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ է նշանակվում նաև զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված և կենսաթոշակի իրավունք ձեռք բերած, սակայն կենսաթոշակ նշանակելու համար չդիմած և զինծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո` վեց ամսվա ընթացքում, մահացած նախկին զինծառայողի ընտանիքի անդամներին:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենք



 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)