Armenian

Գործառույթներ

       Ծառայությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

      1. Պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի ձևավորումն ու վարումը.

      2. Հարկային մարմնի, պետական կառավարման և այլ մարմինների հետ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի ձևավորման (համալրման) և անհրաժեշտ տվյալների տրամադրման համար տեղեկատվության փոխանակումը.

      3. Կենսաթոշակների նշանակումը, վերահաշվարկումը և վճարման ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջոցով՝ վճարումը.

      4. Ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի, կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստի, ժամանակավոր անաշխատունակության նպաստների, մայրության նպաստի, երեխայի ծննդյան միանվագ նպաստի, պատվովճարի, պարգևավճարի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ այլ դրամական վճարների նշանակումը և վճարումը, այդ թվում՝ ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջոցով.

      5. Պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում ներառված տվյալների տրամադրումը գործատուներին, ֆիզիկական անձանց և պետական մարմիններին ու կազմակերպություններին՝ օրենքով սահմանված կարգով և դեպքերում.

      6. Կենսաթոշակ նշանակելու մասին որոշում ընդունելուց հետո կենսաթոշակառուին կենսաթոշակի վկայականի անվճար տրամադրումը.

      7. Սոցիալական ապահովության ծրագրերի գծով կանխատեսվող ծախսերի հաշվարկման համար Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն անհրաժեշտ տեղեկատվություն և առաջարկություններ ներկայացնելը.

      8. Սոցիալական պաշտպանության բնագավառի զարգացման և ռազմավարական ծրագրերի մշակման համար Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն անհրաժեշտ տեղեկատվություն և առաջարկություններ ներկայացնելը.

      9. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի պահանջներին համապատասխան կազմակերպությունների, քաղաքացիների դիմումներին և բողոքներին` oրենքով սահմանված ժամկետում և կարգով ընթացք տալը, դրանցում հաղորդվող` ծառայության գործունեության մեջ տեղ գտած խախտումների և թերությունների վերացման համար միջոցների ձեռնարկումը.

      10. Գործատուների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից կենսաթոշակի նշանակման և վճարման համար ներկայացված փաստաթղթերի հավաստիության` oրենքով սահմանված կարգով ստուգումների իրականացումը.

      11. Կենսաթոշակների նշանակման և վճարման` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ նախարարության և վերահսկողություն իրականացնող պետական կառավարման այլ լիազոր մարմինների պահանջով նրանց Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ փաստաթղթեր տրամադրելն ու նրանց գործունեությանն աջակցելը.

      12. Ծառայության գործունեությանն առնչվող oրենսդրական և այլ իրավական ակտերի մշակման աշխատանքներին մասնակցելն ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին առաջարկություններ ներկայացնելը.

      13. Օրենքով նախատեսված դեպքերում դատարան հայց ներկայացնելը.

      14. Միջազգային կազմակերպություններին անդամակցությունը, արտերկրների համապատասխան կազմակերպությունների հետ համագործակցության և հանրային իրազեկման ծրագրերի իրականացումը.

      15. Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված այլ գործառույթների իրականացումը:


 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)