Armenian

Ակնարկ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը (ՀՀ ԱՍՀՆ ՍԱՊԾ, նախկինում Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը) հանդիսանում է մեր անկախ պետականության սոցիալական ոլորտի կարևոր հենասյուներից մեկը:

 

ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը վերակազմակերպվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառավարման ոլորտում գործող Սոցիալական ապահովության պետական ծառայության ՀՀ նախագահի 2007թ. դեկտեմբերի 24-ի թիվ 305-Ն հրամանագրով, որի կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատվել է ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1531-Ն որոշմամբ:

 

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության պետական ծառայությունը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով մատուցում է ծառայություններ սոցիալական ապահովության բնագավառում՝ նշանակում, վերահաշվարկում և վճարման ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջոցով վճարում է կենսաթոշակները: Ծառայությունը նաև իրականացնում է ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի, կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստի, ժամանակավոր անաշխատունակության նպաստների, մայրության նպաստի, երեխայի ծննդյան միանվագ նպաստի, պատվովճարի, պարգևավճարի նշանակումը և վճարումը: Իր ստեղծման պահից մինչ օրս Ծառայության համակարգում տեղի են ունեցել բազմաթիվ փոփոխություններ, ինչպես նաև կատարելագործվել են գործառույթները  և արդյունավետ դարձել աշխատանքները:

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)